1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    • 14-09-2019
    Image

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ամփոփում է ընթացող շաբաթվա ընթացքում մամուլում հայտնված կեղծ և հերքված այն տեղեկությունները, որոնք առնչվում են ՀՀ կառավարության գործունեությանը։

     

    1. Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում չէր ներկայացրել

    Սեպտեմբերի 10-ին մամուլում տարածվել էր տեղեկություն, թե Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի պահանջ է ներկայացրել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին։ 
     
    Հրապարակումից կարճ ժամանակա անց Ազգային անվտանգության ծառայությունը հերքեց տարածված այս տեղեկությունը, հայտնելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։

     

    2. ԿԳՄՍ նախարարությունում օրենքի խախտմամբ աշխատավարձի նվազում չէր եղել

    Սեպտեմբերի 10-ին մամուլում գրվեց, թե Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մեկնարկած օպ­տի­մա­լաց­ման շրջանակներում վար­չու­թյան պե­տե­րից ե­րե­քը հրա­ժար­վել են շարունակել աշխատանքը։ Նշվում էր նաև, որ 5 տոկոսով կրճատվել է այն աշխատակիցների աշխատավարձը, ո­րոնք հա­մա­ձայ­նել են տե­ղա­փոխ­վել այլ բաժիններ։

    Լրատվամիջոցը դա որակել էր որպես օ­րեն­քի խախ­տում։ 
     

    ԿԳՄՍ նախարարությունը այս կապակցությամբ հայտնեց, որ իրականում այլ վարչություններ տեղափոխված աշխատակիցների աշխատավարձերը չեն կրճատվել։
     
    Կրճատվածը՝ դասային աստիճանի համար հաշվարկվող հավելավճարն է եղել։ Իսկ համաձայն «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 13-րդ կետի՝ «Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դասային աստիճանի համար հաշվարկվող հավելավճարը տրվում է տվյալ պաշտոնն զբաղեցնելու ժամանակահատվածում: Պաշտոնի փոփոխության դեպքում հավելավճարը չի հաշվարկվում»։

     

    Այլ կերպ ասած՝ օրենքի խախտմամբ աշխատավարձի նվազում չէր եղել։

     

    3. ԱԻՆ-ի հերքումը՝ դեպքի վայր մեկ ժամ ուշացմամբ ժամանելու մասին

    Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հերքվեցին լրատվադաշտում հայտնված այն տեղեկությունները, թե հուլիսի 6-ին Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական դեպքի ժամանակ փրկարարները «մոտ մեկ ժամ ոչինչ չեն արել»։

     

    Նախարարությունը հայտնեց, որ իրենք դեպքի մասին ահազանգը ստացել են 15:12-ին, որից 4 րոպե անց հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ արդեն ժամանել է դեպքի վայր, ևս 9 րոպե անց հասել է երկրորդ մեքենան: Հրդեհը մեկուսացվել է 15 րոպեների ընթացքում, իսկ ամբողջապես մարվել է 15:45-ին՝ ժամանելուց 25 րոպե անց:

     

    4.Արա Բաղդասարյանը չի զբաղեցրել Անդորրայում Հայաստանի հյուպատոս պաշտոնը

    Սեպտեմբերի 11-ին մեդիադաշտում լայնորեն տարածվել էր «Ռոբերտ Քոչարյանի հետ նկարի համար հյուպատոսը ազատվել է աշխատանքից» վերտառությամբ հոդվածը, որտեղ նշվում էր, թե ՀՀ հյուպատոս Արա Բաղդասարյանը ազատվել է պաշտոնից պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ իր լուսանկարը հրապարակելու համար։ Ըստ հոդվածագրի փոխանցած տեղեկության՝ ԱԳՆ-ից զանգահարել են Բաղդասարյանին և հայտնել, որ վերջինս իր քաղաքական դիրքորոշման պատճառով ազատվում է պաշտոնից։ 

     

    Ի պատասխան այս հրապարակման՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ Արա Բաղդասարյանը երբևէ չի հանդիսացել Անդորրայում Հայաստանի Հանրապետության հյուպատոսը։ Նա եղել է է Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոս, որը դիվանագիտական ծառայության պաշտոն չէ: 

     

    Նախարարությունից տեղեկացրին, որ Անդորրայի Իշխանապետության հետ հարաբերությունները համակարգվում են Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի կողմից։ Իսկ Արա Բաղդասարյանը ազատվել է Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոսի  պաշտոնից՝ պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, որի մասին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության կողմից տեղեկացված է եղել ինչպես Արա Բաղդասարյանը, այնպես էլ Անդորրայի իշխանությունները։

     

    5․ Ցեմենտի գնման գործընթացը մրցութային կարգով է եղել, հաղթել է ամենամատչելի առաջարկը

    Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտնել էր, որ  Պաշտպանության նախարարությունը ձեռք է բերել ցեմենտ՝ շատ բարձր՝ 48 հազար դրամ գնով։ Նա նշել էր նաև, որ ցեմենտը գնվել է  մեկ անձից՝ «Հիդրո գրուպ» ընկերությունից, որը գտնվում է Արարատի մարզում։ Թանդիլյանը ուշադրություն էր հրավիրել այն փաստին, որ Արարատում է գործում նաև «Արարատցեմենտ» ընկերությունը։ Սա այն գործարանն է որի մասով դեռ 2019-ի գարնանը պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում հայտարարել էր, թե ցեմենտի գինը 1 տոննայի համար 50000 դրամից նվազեցրել է 40000 դրամ։

     

    Ի պատասխան այս հարցադրման` Պաշտպանության նախարարությունը պարզաբանել էր, որ Ծառուկյանի՝ ԱԺ-ում հայտարարությունից հետո, ՊՆ-ն աշխատանքային կարգով ճշգրտման արդյունքում պարզել էր, որ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ցեմենտի բացթողնման գինը 1 տոննայի համար կազմել է 54 000, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից առ այսօր՝ 44000 դրամ:
     

    ՀՀ ՊՆ 2019 թվականի գնումների պլանում ցեմենտի գնման ձևը նախատեսվել էր իրականացնել էլեկտրոնային աճուրդի միջոցով: Սակայն փետրվարին էլեկտրոնային աճուրդի համակարգի խափանման արդյունքում գնման գործընթացը հնարավոր չեղավ կազմակերպել: Արդյունքում նախաձեռնվել է գնումների պլանի փոփոխություն՝ հրատապությունից ելնելով գնման ձևը եղել է գնում մեկ անձից:
     

    Այդ գնումը ևս կազմակերպվել է էլեկտրոնային գնումների համակարգով, որին կրկին հնարավորություն ունեն մասնակցելու բոլոր ցանկացողները: Նշված գնմանը կարող էր մասնակցել պատգամավորի նշած՝ 1 տոննայի համար 40000 գին առաջարկող գործարանը ևս, որը, սակայն, չի մասնակցել:

    Գնման գործընթացը կազմակերպվել է ապրիլին, որին մասնակցել էին 3 կազմակերպություն, դրանցից ամենացածր գին առաջարկողի հետ կնքվել է 1տ.-ի արժեքը 48000 դրամով ցեմենտի գնման պայմանագիր:  
     

    Մատակարար ընկերության՝ ընդամենը 2 աշխատակից ունենալու վերաբերյալ էլ նախարարությունը տեղեկացրել է, որ գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ աշխատակիցների քանակի հետ կապված չկան նախատեսված սահմանափակումներ։ Ավելին՝ նկատի ունենալով, որ ցեմենտի տեղափոխումը զորամասեր իրականացվելու էր ՀՀ ՊՆ միջոցներով, աշխատակիցների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության ճշտման անհրաժեշտությունն ընդհանրապես չի եղել։ 

     

    Նշենք, որ դիտարկելով վերջին 3 տարիների  ՊՆ կողմից ցեմենտի գնման գործընթացը, պարզ է դառնում, որ այս գնումն ամենամատչելին է եղել։ Ձեռքբերված ցեմենտի գինը 2016-ին և 2017-ին եղել է 56.000, 2018-ին 56.000-58.000, իսկ 2019-ին 48.000 դրամ։

    Շաբաթվա ամփոփում Ապատեղեկատվություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14