1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի խոսքերը

    Ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի խոսքերը

    • 13-09-2019
    Image

    Ադրբեջանական մամուլում օրերս լայնորեն տարածվում էր մի հոդված, որում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելիին վերագրվել էին խոսքեր, որոնք վերջինս չէր ասել։ Մասնավորապես նշվում էր, թե ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին մեղադրել է Նիկոլ Փաշինյանին ղարաբաղյան բանակցությունները խափանելու համար։


    ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով տեղեկությանը, հայտնում է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ նախագահ Գեորգի Ծերեթելին որևէ անդրադարձ, առավել ևս բնորոշում չի տվել հայկական կողմի, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Նա աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին, ինչպես նաև կարևորում է խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան միջավայրի ձևավորումը։ 

     

    Նշենք նաև, որ այս հրապարակումից հետո՝ սեպտեմբերի 11-ին, հանդիպում է տեղի ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանի և Գեորգի Ծերեթելիի միջև, որտեղ, ի թիվս այլ հարցերի, բարձրաձայնվել է նաև հիշյալ հարցը։ 

     

    Ինչպես հայտնում է ԱԳՆ-ն՝ ադրբեջանական լրատվականները հետին թվով խմբագրել են այդ հարցազրույցը։ 
     

    ՀՀ Արտաքին գործերի նախարարություն ԵԱՀԿ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14