1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Արա Բաղդասարյանը Անդորրայում Հայաստանի հյուպատոսը չէ

    Արա Բաղդասարյանը Անդորրայում Հայաստանի հյուպատոսը չէ

    • 11-09-2019
    Image

    Այսօր մեդիադաշտում լայնորեն շրջանառվում էր «Ռոբերտ Քոչարյանի հետ նկարի համար հյուպատոսը ազատվել է աշխատանքից» վերտառությամբ հոդվածը, որտեղ նշվում էր, թե ՀՀ հյուպատոս Արա Բաղդասարյանը ազատվել է պաշտոնից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ իր լուսանկարը հրապարակելու համար։ 

    «Նկարի՝ համացանցում հայտնվելուց հետո, նրան զանգահարեցին ՀՀ ԱԳՆ-ից և հայտնեցին, որ ազատված է զբաղեցրած պաշտոնից՝ իր քաղաքական դիրքորոշման պատճառով»,- նշված էր հոդվածում։

     

    Ի պատասխան այս հրապարակման՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությւոնը հայտնում է.


    «Արա Բաղդասարյանը չի հանդիսացել Անդորրայում Հայաստանի Հանրապետության հյուպատոսը (ինչպես նշված է հոդվածում)։ Տեղեկացնում ենք, որ Անդորրայի Իշխանապետության հետ հարաբերությունները համակարգվում են Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի կողմից։ Հայտնում ենք, որ Արա Բաղդասարյանը հանդիսացել է Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոս, որը դիվանագիտական ծառայության պաշտոն չէ: 

     

    Արա Բաղդասարյանը ազատվել է Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները կատարելուց՝ այն ոչ պատշաճ իրականացնելու կապակցությամբ, որի մասին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության կողմից տեղեկացվել են ինչպես Արա Բաղդասարյանը, այնպես էլ Անդորրայի իշխանությունները»։
     

    ՀՀ Արտաքին գործերի նախարարություն Անդորրա Հյուպատոս

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14