1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. ԱԻՆ-ը հերքում է դեպքի վայր մեկ ժամ ուշացմամբ ժամանելու մասին տեղեկությունը

    ԱԻՆ-ը հերքում է դեպքի վայր մեկ ժամ ուշացմամբ ժամանելու մասին տեղեկությունը

    • 10-09-2019
    Image

    Անդրադառնալով մամուլում հայտնված այն մեղադրանքներին, որ հուլիսի 6-ին Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական դեպքի ժամանակ փրկարարները «մոտ մեկ ժամ ոչինչ չեն արել», Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է.
     
    «Թյուրիմացությունից խուսափելու համար նշենք, որ մայրաքաղաքի խցանումների և ԱԻՆ ունեցած տեխնիկայի պայմաններում հրշեջ-փրկարարները ջանում են իրագործել նույնիսկ անհնարինը: Զոդի դժբախտ պատահարի հետ կապված տեղեկացնում ենք որ, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգը ստացվել է 15:12-ին, որից 4 րոպե անց հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ ժամանել է դեպքի վայր, ևս 9 րոպե անց հասել է երկրորդ մեքենան: Հրդեհը մեկուսացվել է 15:35-ին, մարվել՝ 15:45-ին: Հրշեջ-փրկարարները գործել են բացառիկ օպերատիվությամբ՝ իրականացնելով իրենց գործառնական պարտականությունները: Ցավոք, այդուհանդերձ, հնարավոր չեղավ խուսափել զոհերից»:
     
    Չմտնելով պատկան այլ մարմինների իրավասության և պարտականության տիրույթ՝ ԱԻՆ-ը նշում է, որ վարորդների բուժսպասարկման, մեքենաների շահագործման, տեխնիկական հսկողության, գազաբալոնների տեղակայման և փորձարկման, օգտագործվող վառելանյութի տեսակի հետ կապված հարցերը դուրս են ԱԻՆ գործառույթներից:
     
    Նախարարությունը միաժամանակ տեղեկացնում է՝

    «Նախարարի հանձնարարությամբ՝ յուրաքանչյուր, հատկապես հասարակական հնչողություն ունեցող արտակարգ դեպք մանրակրկիտ վերլուծվում է, պարզաբանվում են մանրամասները՝ հետագայում նման և այլ դեպքեր կանխարգելելու նպատակով: Անվանական պատասխանատվություն է սահմանվում  թերացողների նկատմամբ և նույն կերպ խրախուսվում են աշխատանքը պատշաճ կատարած աշխատակիցները»։
     

    ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն Հրշեջ-փրկարար

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14