1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրեր

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրեր

    • 07-09-2019
    Image

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ամփոփում է ընթացող շաբաթվա ընթացքում մամուլում հայտնված կեղծ և հերքված այն տեղեկությունները, որոնք առնչվում են ՀՀ կառավարության գործունեությանը։

     

    Շարմազանովի պնդումը, թե Խորհրդային Ադրբեջանից Արցախը անկախացել է 1988-ին, չի համապատասխանում իրականությանը

     

    Սեպտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում  գրել էր՝ «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է: Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական և հաղթանակած հայ ժողովրդին»։

     

    ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Փաշինյանի գրառմանը, կոչ էր արել վերջինիս՝ սովորել սեփական ժողովրդի պատմությունը՝ պնդելով, որ «Արցախի դուրս գալը Խորհրդային Ադրբեջանից տեղի է ունեցել ոչ թե 1991թ. սեպտեմբերի 2-ին, այլ` 1988թ-ին»:

     

    Վերջինիս խոսքում, սակայն, կային փաստական սխալներ։ Ճիշտ է, դեռ 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու և Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու հարցով Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջև միջնորդելու մասին: Սակայն ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյում, հաջորդ իսկ օրը, այդ միջնորդությունը մերժվեց։ Ուստի պնդումը, թե Խորհրդային Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղն անկախացել է դեռ 1988 թվականին, չի կարող իրական լինել։

     

    Հռչակագրի ընդունումը հնարավոր եղավ միայն 1990թ. ապրիլի 3-ին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքի ընդունումից հետո։ Այդ օրենքի առանցքը, բացի Միութենական Հանրապետությունների՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու իրավունքից, նաև Միութենական հանրապետությունների կազմում գտնվող ինքնավար հանրապետություններին և շրջաններին հանրաքվեի միջոցով սեփական պետաիրավական կարգավիճակը որոշելու իրավունքի հատկացումն էր:

     

    Ստացվում է` եթե Խորհրդային Ադրբեջանը չորոշեր սկսել ԽՍՀՄ-ից դուրս գալու գործընթացը, ԼՂԻՄ-ը իրավունք չէր ունենա անկախության հռչակագիր ընդունելու։

     

    Այսինքն, երբ 1991 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ-ն ընդունեց անկախության հռչակագիրը, որով իրենք հայտարարեցին Ադրբեջանի 1-ին Հանրապետության իրավահաջորդ ԼՂԻՄ-ը՝ որպես այդ ժամանակ դեռևս Ադրբեջանական ԽՍՀ մաս, ԼՂԻՄ-ը դե յուրե իրավունք ստացավ որոշելու իր ճակատագիրը։

     

    Առավել մանրամասն՝ այստեղ։

     

    «Perfect TV» յութուբյան էջը կեղծ չէ և չի ֆինանսավորվում Նիկոլ Փաշինյանի կողմից


    Շաբաթվա սկզբում մամուլում շրջանառվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սեպտեմբերի 1-ին տարածած տեսանյութը։ Անդրադառնալով հիշյալ հոլովակին՝շատերը պնդում էին, թե յութուբյան այդ էջը կեղծ է, ու Նիկոլ Փաշինյանը «որերորդ դեպքն է» ֆեյք էջից տարածվող տեղեկատվությամբ է կիսվում։ 

     

    Եթե նախորդ դեպքում խոսքը վերաբերում էր Փաշինյանի հրապարակած մեկնաբանության հեղինակի կեղծ լինելուն, որն, ի դեպ, արդեն հերքվել է (օգտատերն իրական էր), ապա այս անգամ խոսքը «Perfect TV» յութուբյան էջով տարածված տեսանյութի մասին է։


    Սեպտեմբերի 3-ին մամուլում տեղեկություն տարածվեց, թե «այդ յութուբյան ալիքի էջի հետևում մի երիտասարդ է կանգնած»։ Տեղեկության համաձայն՝ երիտասարդի  ֆինանսական վիճակը վերջին շրջանում բարելավվել է և նա  ստացած եկամուտով մեքենա է գնել։ Լրատվականները փորձում էին կապ գտնել իշխանության՝  մասնավորապես Փաշինյանի, և յութուբյան օգտատերի միջև, նշելով, թե հնարավոր է ալիքը ֆինանսավորվում է հենց նրանց կողմից։    

     

    Նախ նշենք, որ «Perfect TV» յութուբյան հաշիվը կեղծ չէ։ Ուսումնասիրելով այն՝ կտեսնենք ալիքի սեփականատիրոջ անունը՝ Վիգեն Սուքիասյան, «Perfect TV»-ի ֆեյսբուքյան էջի հղումը և էլետրոնային հասցեն։

    Այնուամենայնիվ, «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց ալիքի հիմնադիր Վիգեն Սուքիասիանի հետ՝ ստանալով նրա անձը հաստատող այլ փաստեր ևս։


    Անդրադառնալով վերջինիս՝ իշխանության կողմից ֆինանսավորման և մեքենա գնելու պնդմանը, հայտնի դարձավ, որ Վիգենն իր մեքենան գնել է 2019-ը թվականի ապրիլին՝ հունվար ամսին ալիքից ստացված միջոցներով։ Յութուբերը մեզ տրամադրեց նաև իր ալիքի ֆինանսական վերլուծությունը, որտեղ երևում է, թե որքան գումար է «YouTube»-ից փոխանցվել իրեն՝ էջի դիտումների և հավանումների համար։

     

    Սևանի մակարդակի մասին վարչապետի ներկայացրած տվյալները կեղծ չեն եղել

     

    Ջրային կոմիտեն, անդրադառնալով սեպտեմբերի 2-ին Սևանա լճի մակարդակի վերաբերյալ որոշ լրատվամիջոցներում հայտնված մեկնաբանություններին, հայտնել էր, որ այս տարի Սևանից բաց է թողնվել 129․044 մլն խ/մ ջուր, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը 174.956 մլն խ/մ էր։

     

    «.... Այս տարի Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը նախորդ տարվանից ավելի է 16․805 մլն խ/մ-ով։ Ջրառի դեպքում ակնհայտ է, որ նույն սեպտեմբերի 1-ի դրությամբ, Սևանից այս տարի պակաս է վերցվել  45,912 մլն խ/մ ջուր»։
      
    Անցյալ տարի, օրենքով սահմանված 170 մլն խ/մ ջրառից հետո, լրացուցիչ ջրառի կարիք ևս առաջացավ, Սևանից ոռոգման նպատակով հավելյալ 40 մլն-ի ջրառի թույլտվություն եղավ, ընդհանուր 210 մլն խ/մ թույլատրված ջրառից օգտագործվեց 200․623 մլն խ/մ-ն։

     

    «Այս տարի ոչ միայն լրացուցիչ ջրառի կարիք չկա լճից, այլև համակարգում կանխատեսում են ևս 5-10 մլն խ/մ ջրի խնայողություն՝ թույլատրված 170 մլն-ից, եթե եղանակային պայմանները  թույլ տան։ Նման խնայողությունն այս տարի հնարավոր է դարձել՝ տարեսկզբից ոռոգման համակարգում իրականացվող կառավարման արդյունավետության քայլերի, իհարկե, նաև՝ բարենպաստ եղանակի, ջրամբարներում ավելի շատ ջուր կուտակելու շնորհիվ»,- հայտնում է Ջրային կոմիտեն։ 

     

    Գերատեսչությունը նաև հավելում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ 2019թ-ին Սևանից 51 մլն խ/մ-ով  պակաս ջրառի մասին, հենց այս իրականությունն է արտացոլում։ Թվերը ըստ օրերի փոփոխվում են և ոռոգման շրջանի ավարտին հանրությանը կներկայացվի վերջնական պատկերը։

     

    Ինչ վերաբերում է լճի մակարդակի և ջրառի խնայողության զուգահեռներին՝ Կոմիտեն նշում է.

     

    «Դրանք միայն բացարձակ թվերով համադրելի չեն,  քանի որ լճի մակարդակը պայմանավորված չէ միայն ջրի ներհոսքով կամ արտահոսքով, կա գոլորշացման  բնական երևույթը,  կան  նաև ստորերկրյա արտահոսքերը, եղանակային պայմանները և այլն, որոնց մանրամասն բացատրությունը կարող են տալ համապատասխան  մասնագետները»։

     

    Առավել մանրամասն՝ այստեղ։
     

     

    Հայաստանը Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան չի տրամադրել

     

    Սեպտեմբերի 3-ին մամուլում լայնորեն տարածում գտավ ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինի՝ սեպտեմբերի 2-ին կատարած գրառումն այն մասին, որ Հայաստանն իրեն տրամադրել է փախստականի կարգավիճակ՝ որպես քաղաքական գործչի, որը քաղաքական դրդապատճառներով հետապնդվում է Ռուսաստանում։ Շիշկինը նաև  գրառման մեջ շնորհակալություն էր հայտնել Հայաստանին՝ նման որոշման համար:

     

    «Փախստական» և «Քաղաքական ապաստան» տերմինները շփոթությամբ նույնացվել էին թե՛ հայկական, թե՛ ռուսական լրատվամիջոցներում։ Նշվում էր, թե Վիտալի Շիշկինին Հայաստանը տրամադրել է քաղաքական ապաստան՝ առաջին անգամ կիրառելով քաղաքական ապաստանի մասին ՀՀ օրենքը։ 

     

    Անդրադառնալով այս լուրին՝  ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունը հայտնեց, որ երկու տարբեր օրենքներով կարգավորվող ընթացակարգերի մասին է խոսքը՝ քաղաքական ապաստանի մասին օրենք և ապաստանի և փախստականների մասին օրենք (Հայաստանը միացել է 1951 թվականի հուլիսի 28-ին ընդունված Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիային)։ Երկրորդի դեպքում ապաստան հայցողին հետապնդման հիմնավոր երկյուղի հիման վրա շնորհվում է փախստականի կարգավիճակ կամ ապաստանի հայցը մերժվում է։ Իսկ առաջինի դեպքում շնորհվում է ոչ թե փախստականի կարգավիճակ, այլ օրինական կացության իրավունք ՀՀ-ում։

     

    ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունը հայտնեց նաև, որ քաղաքական ապաստանի մասին ՀՀ օրենքը  երբևէ չի կիրառվել: 


    «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապաստանի շնորհումը պետական մարմինների կողմից պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, և սույն օրենքի կամ ապաստանի և փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որևէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ:


    Արսեն Թորոսյանին վերագրված խոսքերը կեղծ էին


    Սեպտեմբերի 3-ին տարածված հաջորդ ապատեղեկատվությունը վերաբերում էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Տարածվել էր տեղեկատվություն այն մասին, թե «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» հետ կապված քննարկմանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է ` «….50 հոգի եղել են հաշմանդամ, և 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչու եք այդքան փող ծախսել»:

     

    Նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը այս կապակցությամբ նշել էր.

     

    «Արսեն Թորոսյանը նման բան չի ասել, դա բացարձակ սուտ է։ Նախարարը մի քանի անգամ այցելել է վերոգրյալ կենտրոն, սակայն հիվանդների բուժման արդյունավետության կամ նպատակահարմության մասին խոսք ընդհանրապես չի եղել։ Ավելին, նախարարն իր պաշտոնավարման առաջին ամիսներին կենտրոնին առաջարկել է 20 միլիոն դրամի չափով պետական պատվերի պայմանագիր և մերժում է ստացե»։

     

    «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնին հատկացված գումարը կապված է սպասարկվող բժշկական դեպքերի աճի հետ


    Սեպտեմբերի 5-ին, անդրադառնալով մամուլում հայտնված «Աղմուկի ընթացքում ավելացել է կնոջ ԲԿ-ի պետական ֆինանսավորումը» վերտառությամբ հոդվածին, ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ պարզաբանեց դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների մասով պետական պատվերի գումարների բաշխման գործընթացը:

     

    «.... Ինչ վերաբերում է վերջին օրերին պարբերաբար շահարկվող լուրերին, թե «Արսեն Թորոսյանն իր կնոջ` ՄԻԲՍ կենտրոնի ֆինանսավորումն ավելացրել է», ապա նշենք, որ պետական պատվերը բաշխվում է համաձայն կառավարության 318-Ն որոշման: Ըստ որի` հաշվի են առնվում փաստացի կատարած աշխատանքները նախորդ և ընթացիկ տարվա ընթացքում, ինչպես նաև կենտրոնների վերջին տարիների նորագույն սարքավորումներով վերազինումը, նոր ծառայությունների մատուցումը, թարմացված կադրային ռեսուրսը, նորագույն և բարձր տեխնոլոգիաներով բժշկական սպասարկման ծառայությունների կիրառումը, նորացված լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունները և այլն:
     

    Արդյունքում իրականացվում է սպասարկվող բժշկական դեպքերի թվի աճի կանխատեսում, որի հիման վրա հաշվարկվում են բաշխվող և վերաբաշխվող ֆինանսական միջոցները:

    Ստորև աղյուսակի տեսքով ներկայացնում ենք 2018, 2019 թվականների թվով 10 կազմակերպություններին հատկացված ֆինանսական միջոցները և 2019 թվականի օգոստոսի վերաբաշխումը»:
                             

      Կազմակերպության անվանումը Մարզ 2018 թվականի պայմանագրային գումար 2019 թվականի պայմանագրային գումար (01.01.19 դրությամբ) 2019 թվականի պայմանագրային գումար (01.08.19 դրությամբ)
    1 Արմամաքս ՍՊԸ Երևան  200601,5 90601,5 148 209,9
    2 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն ՓԲԸ Երևան 60110,6 70551,3 125 284,5
    3 Նաթալի ֆարմ ՍՊԸ Աստղիկ բժշկական կենտրոն Երևան 47691,0 54726,4 94 727,0
    4 ՄԻԲՍ ՍՊԸ Երևան 25148,0 57037,6 86 934,5
    5 Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲԸ Երևան 30695,0 55146,7 81 999,6
    6 Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ Երևան 46689,7 54497,6 79 518,1
    7 Արաբկիր Բժշկական Համալիր ԵԴԱԻ ՍՊԸ Երևան 37806,4 45265,4 67 343,9
    8 Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան Հիմնադրամ Երևան 36180,5 51785,7 60 803,8
    9 Դիագնոստիկա բժշկական միավորում ԲԲԸ Երևան 40251,4 40259,0 51 752,8
    10 Իզմիրլյան բժշկական կենտրոն ՓԲԸ Երևան 24045,5 36850,6 49 029,0

     


    Յուրա Իվանյանին ու Սամվել Ավետիսյանին աշխատանքից ազատելու որոշում չէր կայացվել

     

    Ի պատասխան սեպտեմբերի 5-ին մամուլում տարածված այն տեղեկության, թե Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը ազատվել է աշխատանքից, Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնեց լրատվականներին, որ վերջինս ազատման դիմում չի գրել և աշխատանքից չի ազատվել:

     

    Լրատվամիջոցները, Յուրա Իվանյանի՝ աշխատանքից ազատման ինֆորմացիան տարածելուց զատ, նշում էին նաև Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի պաշտոնանակության մասին։ 

     

    Այն պահին, երբ ազատման լուրը տարածվեց, նման որոշում չկար։ ՔԿ նախագահի տեղակալներին նշանակելու և ազատելու իրավասություն ունի միայն ՀՀ վարչապետը, իսկ վերջինիս կողմից նման որոշում չէր կայացվել, այլապես հրապարակված կլիներ e-gov.am-ում՝ ՀՀ էլետրոնային կառավարման հարթակում, որտեղ և հրապարակվում են նմանօրինակ որոշումները։ Ավելի ուշ, սակայն, հայտնի դարձավ, որ Սամվել Ավետիսյանը հրաժարականի դիմում է գրել։

     

    ԱԳՆ-ն դեսպաններին չէր պարտադրել գնել «ARCHIR» ապրանքանիշը

     

    Սեպտեմբերի 3-ին, «Politik.am» լրատվական կայքը գրել էր, թե Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը «շուկայի է վերածել ԱԳՆ-ն»: Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Մելիքյանն իր աշխատասենյակ էր հրավիրել տարբեր երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպանների և նրանց վաճառել իր ընկերոջ արտադրած «ARCHIR» շոկոլադները։
     
     
    Այս հրապարակումից հետո «Politik.am»-ը որոշել էր հարցում ուղարկել Արտաքին գործերի նախարարություն, որին ի պատասխան նախարարությունը հերքել էր տեղեկատվությունը՝ նշելով.
     
    «Հայաստանում արտադրվող ապրանքատեսակների մասին տեղեկատվությունը և տարբեր հայաստանյան ընկերությունների կողմից առաջարկվող համագործակցության մանրամասներն ԱԳՆ միջոցով մշտապես տրամադրվում են օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին՝ հավատարմագրման երկրի գործարար շրջանակներին դրանք ներկայացնելու և տվյալ երկրի շուկա մուտք գործելու հնարավորությունների դիտարկման համար: Հաշվի առնելով Երևանում այդ օրերին անցկացվող համաժողովի պատեհ առիթը՝ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին ներկայացվել է նաև «ARCHIR» ընկերության առաջարկը, որը նախապես իր արտադրանքը ներկայացրել էր ԱԳՆ-ին»։
     

    Անդրադառնալով Արտաքին գործերի նախարարության արձագանքին՝ լրատվամիջոցը սեպտեմբերի 5-ին նոր հրապարակում էր կատարել «ԱԳՆ-ն հաստատում է․ դեսպաններին շոկոլադ է վաճառվել նախարարությունում» վերտառությամբ՝ այդպիսով խեղաթյուրելով նախարարության պատասխանը։
     

    Այս առիթով Արտաքին գործերի նախարարությունից վերստին հայտնեցին, որ Վահագն Մելիքյանը որևէ առնչություն չունի «ARCHIR» ընկերության հետ, և որևէ մեկի կողմից դեսպաններին չի պարտադրվել գնել ընկերույթան արտադրանքը։ Իրականում ԱԳՆ-ի միջոցով մշտապես ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին տրամադրվում են հայկական արտադրության ապրանքներ՝ հավատարմագրման երկրի գործարար շրջանակներին դրանք ներկայացնելու համար։


    Սուտ էր նաև այն տեղեկությունը, թե ԱԳՆ աշխատակազմի ղեկավարը դեսպաններից յուրաքանչյուրին վաճառել է միջինում 30-50 տուփ շոկոլադ։ Իրականում դիվանագետներին ընդամենը ներկայացվել են շոկոլադի նմուշներ։ Ինչպես հայտնում է ԱԳՆ-ն՝ հետագայում որոշ դեսպանների կողմից ցանկություն է հայտնվել ներկայացուցչական նպատակներով ձեռք բերել տվյալ ապրանքանիշը:

    Շաբաթվա ամփոփում Ապատեղեկատվություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14