1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնին հատկացված գումարը կապված է սպասարկվող բժշկական դեպքերի աճի հետ

    «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնին հատկացված գումարը կապված է սպասարկվող բժշկական դեպքերի աճի հետ

    • 05-09-2019
    Image

     

    Անդրադառնալով մամուլում հայտնված «Աղմուկի ընթացքում ավելացել է կնոջ ԲԿ-ի պետական ֆինանսավորումը» վերտառությամբ հոդվածին` ՀՀ առողջապահության նախարարությունը հարկ է համարում ևս մեկ անգամ պարզաբանելու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների մասով պետական պատվերի գումարների բաշխման գործընթացը:

     

    «2019 թվականի բյուջեի հաշվարկներն իրականացվել է Երևանում և Հայաստանի մարզերում տեղակայված կազմակերպությունների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու հավասար պայմաններ ապահովելու նպատակով: Հաշվի են առնվել մարզային կազմակերպությունների առանձնահատկությունները, աշխարհագրական դիրքը, հեռավորությունը` Երևան քաղաքից:

     

    Ինչ վերաբերում է վերջին օրերին պարբերաբար շահարկվող լուրերին, թե «Արսեն Թորոսյանն իր կնոջ` ՄԻԲՍ կենտրոնի ֆինանսավորումն ավելացրել է», ապա նշենք, որ պետական պատվերը բաշխվում է համաձայն կառավարության 318-Ն որոշման: Ըստ որի` հաշվի են առնվում փաստացի կատարած աշխատանքները նախորդ և ընթացիկ տարվա ընթացքում, ինչպես նաև կենտրոնների վերջին տարիների նորագույն սարքավորումներով վերազինումը, նոր ծառայությունների մատուցումը, թարմացված կադրային ռեսուրսը, նորագույն և բարձր տեխնոլոգիաներով բժշկական սպասարկման ծառայությունների կիրառումը, նորացված լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտություններ իրականացնելու հնարավորությունները և այլն:

     

    Արդյունքում իրականացվում է սպասարկվող բժշկական դեպքերի թվի աճի կանխատեսում, որի հիման վրա հաշվարկվում են բաշխվող և վերաբաշխվող ֆինանսական միջոցները:

    Ստորև աղյուսակի տեսքով ներկայացնում ենք 2018, 2019 թվականների թվով 10 կազմակերպություններին հատկացված ֆինանսական միջոցները և 2019 թվականի օգոստոսի վերաբաշխումը»:

      Կազմակերպության անվանումը Մարզ 2018 թվականի պայմանագրային գումար 2019 թվականի պայմանագրային գումար (01.01.19 դրությամբ) 2019 թվականի պայմանագրային գումար (01.08.19 դրությամբ)
    1 Արմամաքս ՍՊԸ Երևան  200601,5 90601,5 148 209,9
    2 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն ՓԲԸ Երևան 60110,6 70551,3 125 284,5
    3 Նաթալի ֆարմ ՍՊԸ Աստղիկ բժշկական կենտրոն Երևան 47691,0 54726,4 94 727,0
    4 ՄԻԲՍ ՍՊԸ Երևան 25148,0 57037,6 86 934,5
    5 Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲԸ Երևան 30695,0 55146,7 81 999,6
    6 Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն ՓԲԸ Երևան 46689,7 54497,6 79 518,1
    7 Արաբկիր Բժշկական Համալիր ԵԴԱԻ ՍՊԸ Երևան 37806,4 45265,4 67 343,9
    8 Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան Հիմնադրամ Երևան 36180,5 51785,7 60 803,8
    9 Դիագնոստիկա բժշկական միավորում ԲԲԸ Երևան 40251,4 40259,0 51 752,8
    10 Իզմիրլյան բժշկական կենտրոն ՓԲԸ Երևան 24045,5 36850,6 49 029,0

     

    ՀՀ Առողջապահության նախարարություն Արսեն Թորոսյան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14