
Այսօր մեդիադաշտում տարածվեց տեղեկատվություն այն մասին, թե Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ կապված քննարկմանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է `
«….50 հոգի եղել են հաշմանդամ, և 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչու եք այդքան փող ծախսել»:
Նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը այս կապակցությամբ հայտնում է.
«Արսեն Թորոսյանը նման բան չի ասել, դա բացարձակ սուտ է։ Նախարարը մի քանի անգամ այցելել է վերոգրյալ կենտրոն, սակայն հիվանդների բուժման արդյունավետության կամ նպատակահարմության մասին խոսք ընդհանրապես չի եղել։
Ավելին, նախարարն իր պաշտոնավարման առաջին ամիսներին կենտրոնին առաջարկել է 20 միլիոն դրամի չափով պետական պատվերի պայմանագիր և մերժում է ստացե»։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել