1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Հայաստանը Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան չի տրամադրել. պարզաբանում

    Հայաստանը Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան չի տրամադրել. պարզաբանում

    • 03-09-2019
    Image

    Մամուլում այսօր լայնորեն տարածում գտավ ռուսաստանցի հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինի՝ սեպտեմբերի 2-ին կատարած գրառումն այն մասին, որ Հայաստանն իրեն տրամադրել է փախստականի կարգավիճակ՝ որպես քաղաքական գործչի, որը քաղաքական դրդապատճառներով հետապնդվում է Ռուսաստանում։ Շիշկինը նաև  գրառման մեջ շնորհակալություն էր հայտնել Հայաստանին՝ նման որոշման համար:

    «Փախստական» և «Քաղաքական ապաստան» տերմինները շփոթությամբ նույնացվել էին թե՛ հայկական, թե՛ ռուսական լրատվամիջոցներում։ Նշվում էր, թե Վիտալի Շիշկինին Հայաստանը տրամադրել է քաղաքական ապաստան՝ առաջին անգամ կիրառելով քաղաքական ապաստանի մասին ՀՀ օրենքը։ 


    Անդրադառնալով այս լուրին՝  ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունը հայտնում է, որ երկու տարբեր օրենքներով կարգավորվող ընթացակարգերի մասին է խոսքը՝ քաղաքական ապաստանի մասին օրենք և ապաստանի և փախստականների մասին օրենք (Հայաստանը միացել է 1951 թվականի հուլիսի 28-ին ընդունված Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիային)։ Երկրորդի դեպքում ապաստան հայցողին հետապնդման հիմնավոր երկյուղի հիման վրա շնորհվում է փախստականի կարգավիճակ կամ ապաստանի հայցը մերժվում է։ Իսկ առաջինի դեպքում շնորհվում է ոչ թե փախստականի կարգավիճակ, այլ օրինական կացության իրավունք ՀՀ-ում։

     

    ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքական ապաստանի մասին ՀՀ օրենքը  երբևէ չի կիրառվել:
      

    Միգրացիոն ծառայությունը միաժամանակ հայտնում է, որ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապաստանի շնորհումը պետական մարմինների կողմից պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, և սույն օրենքի կամ ապաստանի և փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որևէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ:
     
     

    ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14