1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. «Մալաթիա մոլի» հրդեհից առաջացած ազդեցությունը հարակից բնակավայրերի բնակիչների առողջության վրա աննշան է եղել. պարզաբանում

    «Մալաթիա մոլի» հրդեհից առաջացած ազդեցությունը հարակից բնակավայրերի բնակիչների առողջության վրա աննշան է եղել. պարզաբանում

    • 03-09-2019
    Image

    Անդրադառնալով մամուլում տարածված «Հրդեհի հետևանքները առողջապահության նախարարությանը չի մտահոգել» վերնագրով հոդվածին, որտեղ լրատվամիջոցը մեղադրում էր նախարար Արսեն Թորոսյանին Երևան քաղաքում օգոստոսի 24-ին բռնկված հրդեհի ժամանակ մարդկանց համար իրազեկում չապահովելու համար, Առողջապահության նախարարությունը հայտնում է.

     

    «2019 թվականի օգոստոսի 24-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքի հրդեհի հետ կապված մթնոլորտային օդի հետազոտությունների վերաբերյալ տվյալներ առողջապահության նախարարությանը հասանելի են դարձել համացանցից՝ 2019 թվականի օգոստոսի 27-ին, երբ հրդեհը մարվել է 2019 թվականի օգոստոսի 25-ին:

     

    Հարկ է նշել, որ համաձայն Կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի թիվ 762-Ն որոշման՝ հետազոտությունների արդյունքները 24 ժամվա ընթացքում ներկայացվում են առողջապահության նախարարություն: Այսպիսով` առողջապահության նախարարությանը հրապարակված տվյալները հայտնի դառնալու պահին կորցրել են իրենց կարևորությունը, քանի որ տվյալների հրապարակման օրը հրդեհն արդեն իսկ մարված է եղել, իսկ աղտոտումը` ցրված:

     

    Միաժամանակ, հրապարակված տվյալները հնարավորություն չեն ընձեռում գնահատելու վտանգավորության աստիճանը և հանդես գալու համատեղ հաղորդագրություններով (շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունների համաձայն՝ Կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 1186-Ն որոշման), քանի որ վերջինիս գնահատման համար անհրաժեշտ է վնասակար նյութերով մթնոլորտի աղտոտման մասին տեղեկատվություն՝ իրենց ազդեցության ժամանակահատվածի համար:

     

    Հաշվի առնելով, որ հրդեհը մարվել է մինչև 22 ժամ, և վնասակար նյութերով մթնոլորտի աղտոտման բարձր մակարդակները չէին կարող պահպանվել անընդհատ, ապա հրդեհից առաջացած վնասակար նյութերի հնարավոր ազդեցությունը հարակից բնակավայրերի բնակիչների առողջության վրա կլիներ աննշան (միայն՝ ծուխ և հոտ)` առանց առողջական վիճակի նշանակալի փոփոխության»:
     

    ՀՀ Առողջապահության նախարարություն Հրդեհ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14