
Մի շարք հայկական լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սեպտեմբերի 3-4-ը Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին։ Այս ինֆորմացիայի սկզբնաղբյուր էր հանդիսացել տնտեսական համաժողովի կայքէջը, որտեղ նշված էր, որ ՀՀ վարչապետը լինելու է համաժողովի կարևոր հյուրերից մեկը։
Իրականում Հայաստանը չի հաստատել Լեհաստանի Կրինիցա-Զրդույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ տարբեր երկրների թվում համաժողովին մասնակցության հրավեր է ուղարկվել ՀՀ վարչապետին, սակայն Հայաստանը չի հաստատել վարչապետի մասնակցությունը և լեհական կողմն այդ մասին տեղեկացված է եղել։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել