1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. ԱԱԾ-ն Հայկ Գրիգորյանի հետ կապված որևէ գրություն Հետաքննությունների դաշնային բյուրոյին չի ուղարկել

    ԱԱԾ-ն Հայկ Գրիգորյանի հետ կապված որևէ գրություն Հետաքննությունների դաշնային բյուրոյին չի ուղարկել

    • 22-08-2019
    Image

    «Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Օգոստոսի 20-ին իրեն զանգել են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյից (FBI) ու ասել, որ ՀՀ ԱԱԾ ու Քննչական մարմիններն վերջինիս հարցաքննելու նամակ են ուղարկել։ Հայկ Գրիգորյանի խոսքերով՝ իրենից հանդիպում են խնդրել։

     

    «Հանդիպեցինք, պարզվեց ՀՀ ԱԱԾ, ՔԾ ու ՀՔԾ շատ լուրջ ուսումնասիրել են իմ ընդդիմադիր գործունեությունը, ողջ կենսագրությունս գրել են, ու ինձ 12 հարց են ուղղել, մեծ մասը Հիմնադիր խորհրդարանի, «Սասնա Ծռերի» ու Վերածննունդ շարժման մասին»,- գրել էր օգտատերը։ 


    Ի պատասխան այս գրառման՝ ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է.


    «Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ն ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյին Հայկ Գրիգորյանի հետ կապված որևէ գրություն չի ուղարկել և նման հարցով չի դիմել։ Հայկ Գրիգորյանը, գտնվելով ԱՄՆ-ում, կարող է հանդիպել կամ չհանդիպել ցանկացած մարդու հետ, բայց դա նրան իրավունք չի տալիս ստահոդ տեղեկություններ տարածել ՀՀ ԱԱԾ-ի աշխատանքի վերաբերյալ։ Ավելին, ՀՀ ԱԱԾ-ն ոչ միայն հերքում է, այլև դատապարտում է ԱԱԾ-ի գործունեությանը վերաբերող, իսկ տվյալ դեպքում՝ չվերաբերող, անհիմն լուրերի տարածումը»։
     

    Հայաստան Ապատեղեկատվություն Ազգային անվտանգության ծառայություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14