
Մամուլում տարածվող տեղեկությունը, թե Իրանը չի մասնակցի Արցախում կայանալիք Համահայկական Խաղերին, չի համապատասխանում իրականությանը։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայությունը հայտնում է, որ #Իրանի պատվիրակությունը հայտերի քանակով այս պահի դրությամբ ամենամեծ պատվիրակություններից մեկն է: Չնայած հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է, Իրանից արդեն իսկ ներկայացվել է 245 հայտ, որոնցից 36-ը՝ Թավրիզից, 39-ը` Սպահանից և Շահինշահրից և մոտ 170 հայտ՝ Թեհրանից:
Համահայկական խաղերի մասնակիցների թիվն այս պահին մոտ 5000 է: Ամենամեծ թվով պատվիրակություններն ԱՄՆ-ից են, #Ռուսաստանի Դաշնությունից, #Ֆրանսիայից, #Լիբանանից, #Եգիպտոսից, #Ավստրիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից:
Հիշեցնենք՝ Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությունը տեղի կունենա #Ստեփանակերտում` օգոստոսի 6-ին:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել