1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Տիգրան Ավինյանի պարզաբանումը՝ «Ամուլսարի» ճանապարհը բացելուն ուղղված լոբբինգի վերաբերյալ

    Տիգրան Ավինյանի պարզաբանումը՝ «Ամուլսարի» ճանապարհը բացելուն ուղղված լոբբինգի վերաբերյալ

    • 20-08-2019
    Image

    Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ մեղադրելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և իր գրասենյակին՝ կոռումպացված համակարգին պահելու համար։ Վերջինիս խոսքերով՝ իր նշանակման օրվանից Ավինյանի գրասենյակը լծված է եղել իր ձեռքերով Ամուլսարի ճանապարհը բացելու գործին, և լոբբինգ է իրականացվել՝ տեսչության ընդունած ստուգման ակտը ուժը կորցրած ճանաչելու համար։ 

     

    Անդրադառնալով այս մեղադրանքներին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնում է.

     

    «Տեսչական մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով։ Եվ հաշվի առնելով այդ հանգամանքը՝ վարչապետի աշխատակազմն, իրականացնելով որոշմամբ արձանագրված տեղեկատվության համակողմանի ուսումնասիրություն, առաջարկել էր տեսչական մարմնին բեկանել այն: Ինչո՞ւ: Պարզապես մեզ համար ակնհայտ էր, որ չբեկանման պարագայում բացի դատարանում կառավարության պարտությունը արձանագրելուց՝ ուրիշ այլ արդյունք չենք ունենալու։ Որոշումն այդպես էլ չբեկանվեց, ու «Լիդիանը» վարչական բողոք ներկայացրեց տեսչական մարմնի դեմ, բողոքը նույնպես մերժվեց Տեսչական մարմնի կողմից, և հիմա գործը քննվում է դատարանում»:

     

    Անդրադառնալով Արթուր Գրիգորյանի պնդմանը, թե Ավինյանը ցանկացել է «իր ձեռքերով Ամուլսարի ճանապարհները բացել», փոխվարչապետը նշում է.

     

    «ՀՀ տարածքում նա ճանապարհներ բացելու որևէ իրավասություն երբևէ չի ունեցել, ու եթե նույնիսկ կառավարությունը նման ցանկություն ունենար, ապա կդիմեր նման գործառույթ ունեցող մարմնին՝ ՀՀ Ոստիկանությանը»։
     

    Անդրադառնալով Արթուր Գևորգյանի պաշտոնավարմանը՝ Ավինյանը հայտնել է.

     

    «Այս հայտարարությունը կարդացողի մոտ տպավորություն կարող է ստեղծվել, որ նա անաչառ անձ է, ով դարձել է տարբեր խարդավանքների զոհ, մինչդեռ իրականությունը շատ ավելի պարզ է: Նա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կարճատև պաշտոնավարման ընթացքում դրսևորեց իրեն որպես այդ պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային կարողություններ չունեցող անձ: Եվ ամենակարևորը՝ նա չկարողացավ տանել անաչառ արբիտրի դերը, ինչը պահանջվում է այս կարևոր պաշտոնը զբաղեցրած անձից:

    Աշխատանքային էթիկան այսքան ժամանակ թույլ չի տվել խոսել առկա բազմաթիվ բացթողումների մասին, սակայն թերևս այսօր կբերեմ միայն մի օրինակ՝ ցույց տալու համար այն անհեթեթ իրավիճակը, որի մեջ մենք հանյտվում էին պարբերաբար պարոն Գրիգորյանի բուռն գործունեության շնորհիվ:

     

    Վերջինիս թույլ տված սխալի և անիմաստ համառության պատճառով «Լիդիանը» հայց է ներկայացրել դատարան, որը դեռևս գտնվում է քննարկման փուլում:

    Այսպես, համաձայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018թ.-ին Ամուլսարում իրականացված տեսչական ստուգման՝ ի հայտ էին եկել նոր հանգամանքներ՝ ի դեմս Ապոլլո թիթեռի և Ոզնաթուփ մեխակ բուսատեսակի: Այսինքն` բազմակի անգամներ ահազանգվող Սևանի ջրային ավազանի, ինչպես նաև Ջերմուկի ջրերի համար ռիսկերի առկայության պարագայում, տեսչական մարմինը հայտնաբերում է թիթեռ և բույս։ Ըստ Արթուր Գրիգորյանի՝ սա հնարավորություն էր տալու հետագայում կասեցնելու ընկերության գործունեությունը։

    Որպեսզի պարզ լինի, կուզենայի նաև նշել, որ այս որոշումը շատ դրական էր գնահատվել անգամ «Լիդիանի» ներկայացուցիչների կողմից, որոնք պնդում էին, թե ստացվում է, որ այն հիմնական ռիսկերը, որոնց մասին բարձրաձայնում էին տարբեր շրջանակներ, առկա չեն, իսկ Արթուր Գրիգորյանի կողմից ահազանգված Ապոլլո թիթեռի և «Կարմիր գրքում» գրանցված բոլոր բուսատեսակների վերաբերյալ իրենց ՇՄԱԳ/ԲՍԱԳ-ում բոլոր անհրաժեշտ արձանագրումներն ունեն»։

    Հայաստան Ամուլսար

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14