1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Արագածոտնի մարզպետին լրացուցիչ ոչ մի լիտր վառելիք չի հատկացվել. մարզպետարանը հերքում է

    Արագածոտնի մարզպետին լրացուցիչ ոչ մի լիտր վառելիք չի հատկացվել. մարզպետարանը հերքում է

    • 17-08-2019
    Image

    Լրատվականներից մեկում «Արագածոտնի մարզպետը PRADO-ով Արցախ է գնացել՝ դուրս գրելով ահռելի քանակի բենզին» վերտառությամբ նյութ էր հրապարակվել, որում նշվում էր, թե Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ օգոստոսի 5-7-ը, իր ծառայողական մեքենայով՝ ահռելի քանակի բենզին դուրս գրելով, մեկնել է Արցախ՝ մասնակցելու Համահայկական խաղերի բացմանը։

     

    Լրատվականը նշել էր, թե մարզից 7-8 կիսադատարկ ավտոբուս է  մեկնել Արցախ՝ տեղափոխե­լով խաղերի մասնակիցներին, սակայն մարզպետը չի ցանկացել մարզիկների հետ նույն ավտոբուսով մեկնել։ Ըստ լրատվականի՝ Դավիթ Գևորգյանը արարողությանն ընդամենը 2 ժամ է մասնակցել, սակայն Արցախում անցկացրել է 3 օր՝ վատնելով պետական միջոցները: 

    Անդրադառնալով վերոնշյալ հրապարակման՝  Արագածոտնի մարզպետարանը հայտնում է.

    «Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար Արագածոտնի մարզից Արցախ են ուղևորվել Աշտարակ, Ապարան, Թալին, Արագածավան և Ծաղկահովիտ համայնքների բոլոր մարզիկները, համայնքների և մարզի պատվիրակությունները:


    Մարզկենտրոն Աշտարակից Արցախ են մեկնել ոչ թե 7-8 ավտոբուս՝ այն էլ կիսադատարկ, այլ 1 ավտոբուս՝ Աշտարակ համայնքը ներկայացնող մասնակիցների, և 3 միկրոավտոբուսներ՝ Ապարան, Արագածավան և Ծաղկահովիտ համայնքների մասնակիցների: 


    Նշված տրանսպորտային միջոցները ուղևորվել են նստատեղերի ամբողջական հագեցվածությամբ, այնտեղ ազատ նստատեղեր չեն եղել (դրանցով տեղափոխվել են նաև մարզիկների համար նախատեսված մարզահագուստները, հեծանիվներ և այլ սպորտային պարագաներ): Թալին համայնքի այցը Արցախ՝ Համակայկական խաղերի համաշխարհային կոմիտեի որոշմամբ, կազմակերպվել է մարզի մյուս համայնքներից առանձին և այլ ժամանակացույցով:


    Համահայկական խաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացրել են մարզպետարանները՝ մարզպետների անմիջական համակարգմամբ, և առնվազն տարօրինակ կլիներ մարզպետի բացակայությունը մարզի պատվիրակության կազմում:
    Արցախ այցելության համար Արագածոտնի մարզպետին լրացուցիչ ոչ մի լիտր վառելիք չի հատկացվել, և Արագածոտնի մարզպետը ստացել է օգոստոս ամսվա համար իրեն հասանելիք վառելիքը:


    Դավիթ Գևորգյանի այցը Արցախի Հանրապետություն կազմակերպվել է հնարավոր նվազագույն միջոցներով: Ասվածից հետևում է, որ գործուղումը բնավ «թանկարժեք» բնույթ չի կրել: Մարզպետի գործուղման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար աշխատանքային շաբաթվա վերջին՝ ուրբաթ օրվա ավարտից կարճ ժամանակ առաջ լրատվականը դիմել է մարզպետարան: Մարզպետարանը չի զլացել տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, ավելին պատրաստակամություն է հայտնել հարցումը ստանալուն պես սահմանված ժամկետում պաշտոնապես պատասխանել դրան»։


    Մարզպետարանը նաև պահանջում է հիշյալ բովանդակությամբ հրապարակումներ կատարած բոլոր լրատվամիջոցներից «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով «Հերքում» խորագրի ներքո կատարել տեղեկատվության հերքում:

    Հարկ է նաև նշել, որ Արագածոտնի մարզպետը Դավիթ Գևորգյանն է, ոչ թե Դավիթ Գրիգորյանը, ինչպես նշված էր նյութում։

     
     
     

    Արագածոտնի մարզ Դավիթ Գևորգյան Մարզպետ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14