
Անդրադառնալով մամուլում հրապարակված «Երեւանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի աշխատակիցներին աշխատավարձերը չեն վճարում. դիմում են նախարարին» վերտառությամբ նյութին, ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է.
«Տվյալ կենտրոնը քաղաքապետարանի ենթակայության տակ է ևԱկոնցեսիոն կառավարման է հանձնված մասնավոր ընկերությանը։
Այն, ինչ կապում է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնին եւ առողջապահության նախարարությանը՝ դա պետական պատվերով իրականացվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների դիմաց կնքված պայմանագիրն է, որի համաձայն մատուցած ծառայությունների դիմաց կենտրոնը ստացել է սահմանված կարգով ֆինանսական միջոցներ՝ ամսական կտրվածքով։
Միաժամանակ պետք է նշել, որ նախարարի կողմից հաստատված է պետական պատվերի շրջանակներում ծառայությունների դիմաց բժիշկների, բուժքույրերի աշխատավարձի վարձատրման չափորոշիչները։
Պետք է փաստել, որ նախարարության կողմից ֆինանսական միջոցները փոխանցվել են ժամանակին եւ ուշացումները որևէ կապ չունեն նախարարության հետ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել