1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Ուռուցքաբանության ազգային կենտրոնը չի գտնվում Առողջապահության նախարարության ենթակայության տակ. Արսեն Թորոսյան

    Ուռուցքաբանության ազգային կենտրոնը չի գտնվում Առողջապահության նախարարության ենթակայության տակ. Արսեն Թորոսյան

    • 10-08-2019
    Image

    ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, արձագանքելով երեկ՝ օգոստոսի 10-ին մամուլում շրջանառված այն լուրերին, թե Ուռուցքաբանության ազգային կենտրոնը անցել է Առողջապահության նախարարության ենթակայության տակ, հայտնում է, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ 


    «Ի պատասխան վերջին շրջանում սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հնչող տարատեսակ կարծիքների և մեկնաբանությունների հայտնում եմ, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը դեռևս չի ենթարկվում Առողջապահության նախարարությանը։ Այն այս պահին ենթարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին, քանի որ այն գտնվում էր մասնավորեցվող բուժհաստատությունների ցանկում։


    Մոտավորապես մեկ տարի առաջ մեր նախարարության կողմից նախաձեռնվեց իրավական գործընթաց, որի արդյունքում կենտրոնը պետք է դուրս բերվեր մասնավորեցման ցանկից և վերադարձվեր մեր նախարարության ենթակայություն, որպեսզի մենք լիազորված լինեինք անմիջականորեն զբաղվելու կենտրոնում առկա խնդիրներով և զարգացումով։


    Չնայած Ազգային ժողովի դրական քվեարկությամբ օրենքի փոփոխությունը ընդունել է դեռ հունիս ամսին, սակայն կենտրոնի վերադարձի գործըթացը մեզնից անկախ հանգամանքների պատճառով դեռ չի ավարտվել և մենք դեռևս լիազորված չենք այդ կենտրոնի կառավարումը իրականացնելու հարցում։


    Լիազորությունները ստանձնելուն պես, վստահեցնում եմ բոլորիդ, որ ջանք չենք խնայելու Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու և առկա խնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես դա անում ենք մեզ ենթակա մյուս բուժհիմնարկներում»,- իր ֆեյբուքյան էջում գրել է նախարար Թորոսյանը։
     

    ՀՀ Առողջապահության նախարարություն Ուռուցքաբանության ազգային կենտրոն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14