1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Գեղամ Գրիգորյանի կողմից ներմուծված ապրանքներում հայտնաբերվել են չհայտարարագրված մի խումբ իրեր. պարզաբանում է ՊԵԿ-ը

    Գեղամ Գրիգորյանի կողմից ներմուծված ապրանքներում հայտնաբերվել են չհայտարարագրված մի խումբ իրեր. պարզաբանում է ՊԵԿ-ը

    • 10-08-2019
    Image

    Պետական եկամուտների կոմիտեն Ա/Ձ Գեղամ Գրիգորյանի կողմից ԶԼՄ-ներում և համացանցում տարածած հայտարարության կապակցությամբ հայտնում է.


    «Ա/Ձ Գեղամ Գրիգորյանը Դուբայից ՀՀ է ներմուծել տարատեսակ ապրանքներ, որոնց համար 04․03․2019-ին ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչություն ներկայացվել է հայտարարագիր 97 անուն ապրանքի համար, և քանի որ ուղեկցող փաստաթղթերը եղել են թերի, ուստի հնարավոր չի եղել հայտարարագրել գործարքի գնի մեթոդով (առաջին մեթոդ)։ ՊԵԿ ռիսկերի կառավարման համակարգի կողմից ավտոմատ կերպով ընտրվել է «կարմիր ուղի» ընթացակարգ և ապրանքի զննության արդյունքում պարզվել է, որ առկա են ինչպես թերի հայտարարագրված, այնպես էլ ընդհանրապես չհայտարարագրված մի խումբ ապրանքներ։ 


    Փաստի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն և իրականացվել է վարչական վարույթ։ Զննության արդյունքում բացահայտված թերի հայտարարագրումից հետո տնտեսվարողը կատարել է ճշգրտում և 97 անուն ապրանքի փոխարեն հայտարարագրել է 149 անուն ապրանք։ Հատկանշական է, որ ի սկզբանե 97 անուն ապրանքի համար տնտեսվարողը ներկայացրել էր որպես ուղեկցող փաստաթուղթ մի հաշիվ ապրանքագիր, որի մեջ որպես ներմուծված ապրանքի ընդհանուր արժեք նշված է եղել 36059.46 ԱՄՆ դոլար, իսկ ճշգրտված 149 անուն ապրանքի համար ներկայացվել է նույն կազմակերպության կողմից թողարկված մեկ այլ հաշիվ ապրանքագիր՝ արդեն 21233․7 ԱՄՆ դոլարին համարժեք։ 


    Հարկ է նշել, որ TENDA մոդելի wifi սփռող սարքեր առաջին անգամ տվյալ տնտեսվարողի կողմից ներմուծելու փաստը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մաքսային մարմինների տեղեկատվական բազայում 2019թ-ի սկզբից կան բազում ներմուծումներ տարբեր տնտեսվարողների կողմից և, քանի-որ տնտեսվարողի կողմից չի ներկայացվել իր կողմից ներկայացված գինը հավաստող փաստաթղթեր, հայտարարագրումն իրականացվել է` ըստ ԵԱՏՄ միասնական բազայում առկա ցուցիչների։ 


    Տնտեսվարողի կողմից 04.03.2019թ-ին ներկայացված ապրանքային հայտարարագրի 48-րդ և ճշգրտված ապրանքային հայտարարագրի 106 դիրքում հայտարարագրված ապրանքի առիթով հարկ է նշել, որ ի սկզբանե հայտարարագրված է եղել «Պլ․ դետալներ քարտերի չափսը փոխելու համար առանց հավելյալ ֆունկցիայի-1000հատ», իսկ ճշգրտումից հետո նույն ապրանքը հայտարարագրել է որպես «Քարտ ընթերցիչներ -1010 հատ» և ակնհայտ է, որ գնային փոփոխությունը տվյալ պարագայում ավելի քան օրինաչափ է։ 


    Վերոնշյալ դրվագներն ընդամենը մի քանիսն են. մնացած դրվագներով ՊԵԿ- անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ պարզաբանում: Հորդորում ենք տնտեսվարողին զերծ մնալ թերի կամ սխալ տեղեկատվություն տարածելուց»:

    Պետական եկամուտների կոմիտե ՊԵԿ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14