
Անդրադառնալով մամուլում հայտնված «Նոր ինտրիգներ Իջևանի ԲԿ-ի տնօրենի դատական գործի շուրջ. ինչո՞ւ է շտապել նախարարությունը» վերտառությամբ հրապարակմանը՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է.
«Ուզում եմ հայտնել, որ «նախարարությունն արդեն մրցույթ է հայտարարել ԲԿ-ի նոր տնօրենի հաստիքի համար» տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ առողջապահության նախարարությունը լիազորություն չունի մարզային կառույցի որևէ պաշտոնի մրցույթ հայտարարելու։
Եթե կայքը հրապարակումից առաջ փորձեր տեղեկատվությունը նախարարությունից ճշտել, ապա, հղում անելով պաշտոնական կայքին, պարզ կդառնար, որ մրցույթը հայտարարել է մարզպետարանը, ոչ թե նախարարությունը։
Ինչ վերաբերում է հրապարակման ժամկետներին, ապա տեղեկացնում ենք, որ նմանատիպ հայտարարությունները հրապարակվում են, երբ մարզպետարաններից ստացվում են հայտարարությունների վերաբերյալ գրություններ։
Հ.Գ
Նման դեպքերում նախարարությունը ստանձնում է մրցույթների հրապարակայնությունն ապահովողի դերը։
Հայտարարության մանրամասներն՝ այստեղ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել