
Երեկ՝ Օգոստոսի 7-ին, BBC-ի ռուսական ծառայությունը հոդված էր հրապարակել 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած հետընտրական գործընթացների մասին, որտեղ նշվում էր, որ իրենց մոտ են հայտնվել մարտի 1-ի գործի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության փաստաթղթեր, որոնք փաստում են՝ ցուցարարների վրա կրակել է Արցախից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի ղեկավարությամբ։
Այս առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է.
«BBC֊ի ռուսական ծառայությանը որևէ տեղեկատվություն Հատուկ քննչական ծառայությունից չի տրամադրվել։ Ավելին, դեռևս 04.07.2019թ.-ին նրանք հարցում էին ուղարկել ՀՔԾ մարտի 1֊ի գործով որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով, սակայն 09.07.2019 թ.֊ին ՀՔԾ֊ից ի պատասխան ասվել է, որ նրանց հարցերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել՝ նախաքննության շահերից ելնելով»:
Ի պատասխան այն հարցադրման, թե արդյոք քննություն կկատարվի՞ տվյալների արտահոսքի կապակցությմբ, Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ արդեն իսկ կա հարուցված քրեական գործ՝ նախաքննության տվյալների հրապարակման դեպքերի առիթով։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել