
Վերջին շրջանում մեդիադաշտում քննարկվում էր, թե ՀՀ տարածք ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների համար մաքսային վճարները սույն թվականի սեպտեմբերի 1-ից թանկանալու են։
Այս կապակցությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մաքսային վճարների հաշվարկման փոփոխություն նախատեսված չէ։
Հավելենք նաև, որ դեռ 2019 թ. հունվարի 1-ից ՊԵԿ պաշտոնական կայքէջը գործարկել է ֆիզիկական անձանց կողմից երրորդ երկրներից ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների մաքսային վճարների հաշվիչ, որը հնարավորություն է տալիս ներկրողին նախապես ճշտել և հաշվարկել ներմուծվող ավտոմեքենայի մաքսազերծման ընթացքում վճարման ենթակա գումարի չափը:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել