1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Արագածոտնի մարզպետը «Առգե բիզնես» ՍՊԸ-ում աշխատել է՝ որպես շուկայի ուսումնասիրության մասնագետ, ոչ թե առաքիչ. հերքում

    Արագածոտնի մարզպետը «Առգե բիզնես» ՍՊԸ-ում աշխատել է՝ որպես շուկայի ուսումնասիրության մասնագետ, ոչ թե առաքիչ. հերքում

    • 23-07-2019
    Image

    Լրատվամիջոցներում հայտնված «Մաքուրները»․ մարզպետն ու տեղակալները», ինչպես նաև «Զուգարանի թղթի առաքիչից մինչև մարզի ղեկավար. ո՞վ է Արագածոտնի մարզպետը» վերտառությամբ նույնաբովանդակ հոդվածների և այդ հղումով մամուլում տարածված այլ հրապարակումների կապակցությամբ՝ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է.

     

    «Hraparak.am և analitik.am լրատվական կայքերը 23.07.2019թ. հրապարակել են մի նյութ, որը զուրկ է տրամաբանությունից, բացարձակ անհիմն է, պարունակում է բազում սուտ տեղեկություններ և արատավորում է մարդու բարի համբավը, պատիվն ու արժանապատվությունը:

     

    Այսպես, ըստ հրապարակման՝ «Վիվառո Բեթինգ» ՍՊ ընկերությունը մեկ միլիոն ՀՀ դրամի բռնագանձման հայց է ներկայացրել Դավիթ Գևորգյանի դեմ: Հիշյալ գործը 2015թ. քննվել է ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով, սակայն լրատվամիջոցները գործը որակել են իբրև յուրացում: Նշված գործը յուրացման մասին վկայող որևէ դրույթ, որևէ տարր չի պարունակում, բացի դրանից յուրացումը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով սահմանված է որպես քրեորեն պատժելի արարք: Հետևաբար, եթե գործը լիներ յուրացման մասին, ապա այն կքննվեր ՀՀ քրեական դատավարության ընթացակարգով: 

     

    Հատուկ ցանկանում ենք ընդգծել, որ այս գործով վերջնական դատական ակտով հայցից հրաժարումն ու գործի կարճումը ոչ թե այն բանի հետևանք է, որ Դավիթ Գևորգյանը մինչև գործի ավարտը վճարել է այս գումարը, այլ պատճառով, որ հայցվորը հրաժարվել է հայցից, երբ պարզ է դարձել, որ այդ ամենը թյուրիմացության արդյունք է, և այդ գործով որևէ կողմից որևէ վճարում չի եղել: 

     

    Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անձանց պիտակավորելուց, չիրականացրած և քրեորեն պատժելի արարքներ կամայականորեն մեղսագրելուց:

    Հրապարակման երկրորդ մասով պետք է արձանագրել, որ կենցաղային քիմիայի ապրանքների, հիգիենիկ միջոցների և պարենային ապրանքների տարածումով զբաղվող «Առգե բիզնես» ՍՊԸ-ում Դավիթ Գևորգյանն աշխատել է որպես շուկայի ուսումնասիրության մասնագետ, ինչի վերաբերյալ նշված է նաև մարզպետի կենսագրության մեջ: 

     

    Շուկայի ուսումնասիրության մասնագետի և առաքիչի գործառույթներն իրարից էականորեն տարբերվում են: Այո՛, մարզպետը կոնկրետ այս ընկերությունում զբաղվել է շուկայի ուսումնասիրությամբ և վերլուծությամբ, ավելի կոնկրետ՝ «Procter and gamble» հանրահայտ ապրանքանիշի ապրանքների մասով շուկայի հետազոտությամբ, ինչը չի նշանակում, որ զբաղվել է ապրանքների վաճառքով կամ առաքմամբ:

     

    Այս մասով ևս լրատվամիջոցներին խորհուրդ ենք տալիս անձանց աշխատանքային գործունեությունն ու պայմանագրով սահմանված գործառույթները զուտ սեփական հայեցողությամբ չմեկնաբանել, անձնական պատկերացումը որևէ աշխատանքի նկատմամբ չներկայացնել իբրև իրողություն: Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ ներկայումս ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Գևորգյանը երբևէ առաքիչ չի աշխատել, սակայն ինչպես մարզպետը բազմիցս նշել է, եթե աշխատած լիներ, այդ մասին հպարտությամբ կնշեր իր կենսագրականում:

     

    Նույն նյութում հիշատակված է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանի դեմ ներկայացված ֆինանսական պարտավորություններ ենթադրող հայցի քննման մասին:

    Նշված գործով դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, գործը որևէ աղերս չունի խաղամոլության հետ: Եթե հոդվածի հեղինակն առավել ուշադիր ուսումնասիրեր գործում առկա փաստերը, կհասկանար, որ նույնիսկ եթե այն կապ ունենար խաղամոլության հետ, ապա ակնհայտ է, որ դա վերաբերելի է դատավարությամբ չանցնող լրիվ այլ անձի, և հետևաբար՝ հրապարակման մեջ արված ձևակերպումներն օբյեկտիվության եւ անաչառության որևէ նշույլ չունեն:

     

    Հոդվածը եզրափակված է «Զուտ պաշտոնականն է, որը ապացուցման կարիք չունի» արտահայտությամբ, սակայն անթույլատրելի է նման հայտարարությունն այն պարագայում, երբ գործով վերջնական, օրինական ուժի մեջ մտած դատական ակտ դեռևս չկա մի դեպքում, իսկ մյուս դեպքում՝ պաշտոնապես կա գործի կարճում՝ հայցից հրաժարվելու հիմքով»:
     

    Հայաստան Արագածոտնի մարզ Դավիթ Գևորգյան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14