
Հուլիսի 17-ին Իջևան քաղաքում ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումից հետո լրատվամիջոցներում հայտնվեցին տեղեկություններ, թե քաղաքացիական հագուստով ոստիկանները բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ և հրահրել բախումներ։
Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտնեց, որ այդ լուրերը կեղծ են և որ ոստիկանության աշխատակիցներն ընդամենը փորձում էին իրենց համոզել ազատել՝ տևական ժամանակ արգելափակած ճանապարհը։
Ի պատասխան լրագրողների հարցերի, որ ոստիկանությունը բերման ենթարկելիս քաղաքացիների նկատմամբ բռնություն է գործադրել, ոստիկանապետը նշեց.
«Եթե ինչ-որ մեկին ներկայացնում ենք օրինական պահաջ ոստիկանություն ներկայանալու և նա հրաժարվում է, ոստիկանությունը պարտավոր է լինում բերման ենթարկել»:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել