1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. COVID-19
    2. Աբովյան քաղաքում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք չկա

    Աբովյան քաղաքում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք չկա

    • 14-03-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

     

    Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությունները շարունակվում են։ Դրանք առավել ակտիվորեն տարածվում են Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով։

     

    Քիչ առաջ օգտատերերից մեկը գրել էր, թե Աբովյան քաղաքում արձանագրվել է վարակման առաջին դեպքը։ Վերջինիս խոսքերով՝ Իտալիայից եկած տարեց քաղաքացու մոտ արդեն իսկ ախտորոշվել է կորոնավիրուս և որ վերջինս մեկուսացված է։

     

    Տեղեկատվության ստուգման կենտրոնի հետ զրույցում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) հայտնեց, որ Աբովյանում գտնվել է ոչ թե Իտալիայի, այլ Բելգիայի Հանրապետությունից ժամանած քաղաքացի, որը առողջական խնդիրների պատճառով դիմել էր Աբովյանի ԲԿ։


    Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանը Infocheck.am-ի հետ զրույցում նշեց, որ տվյալ անձն ունեցել է ջերմություն և հազ: Լրացուցիչ ստուգումների համար նրան տեղափոխել են Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, որտեղ, անհրաժեշտության դեպքում, վերջինս կանցնի տեստավորում։ Սակայն տեղեկությունը, թե նրա մոտ արդեն իսկ  հայտնաբերվել է կորոնավիրուս, կեղծ է։


    Կորոնավիրուսի մասին տարածվող կեղծ լուրերի հերքումներին կարող եք ծանոթանալ Տեղեկատվության ստուգման կենտրոնի COVID-19 բաժնում։

    Կորոնավիրուս Coronavirus Armenia covid-19 Աբովյան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Իրանում կորոնավիրուսից հայ չի մահացել, իսկ վարչապետի անվտանգության աշխատակցի մոտ այն չի ախտորոշվել. կեղծ լուրեր

    Նոր կեղծ լուրեր. Իրանում կորոնավիրուսից հայ չի մահացել, ի...

    • 2020-03-04
    Image

    Կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերին հաջորդած կեղծ լուրերը

    Կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերին հաջորդած կեղծ լուրեր...

    • 2020-03-12
    Image

    Էրեբունի ԲԿ-ում կնոջ մահվան պատճառը կորոնավիրուսը չէ

    Էրեբունի ԲԿ-ում կնոջ մահվան պատճառը կորոնավիրուսը չէ

    • 2020-03-12
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14