
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Երեկ երեկոյան Առողջապահության նախարարությունը հայտարարեց Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 3 դեպքերի մասին։ Հաջորդիվ լրատվամիջոցներում հայտնվեց տեղեկություն, թե առավոտյան նախարար Արսեն Թորոսյանը շտապ խորհրդակցություն է հրավիրել և բոլորին ասել է, որ անցնում են արտակարգ ռեժիմի։ Ըստ լրատվականների աղբյուրների՝ վիրուսով վարակման դեպքերն ավելի շատ են, սակայն դրանց մասին նախարարությունը առայժմ լռում է։ Նշվում էր, թե հետազոտության ընթացքում պարզվել է, որ COVID19-ի վարակակիր է ևս 3 անձ։
Տարածվող ապատեղեկատվություններից էր նաև, թե վարակակիր երեք անձինք Էջմիածնից են: Ֆեյսբուքյան մի օգտատիրոջ փոխանցմամաբ՝ Էջմիածնում հարսանիքի ընթացում կտրուկ վատացել է ևս երեք անձանց ինքնազգացողություն, «եղել է «Շտապ Օգնության» կանչ: Հետազոտության ընթացքում 3 անձի մոտ էլ հայտնաբերվել է կորոնավիրուս»։
Առողջապահության նախարարությունը հերքում է տարածված լուրը՝ նշելով, որ Հայաստանում առկա է հաստատված 4 դեպք միայն, որից մեկի մասին հայտարարվել է դեռևս մարտի 1-ին, իսկ երեք անձանց վարակման մասին հայտարարվել է մարտի 11-ին:
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ևս հիշյալ տեղեկությունն անվանեց կեղծ՝ նշելով, որ կորոնավիրուսով վարակված անձանցից միայն մեկն է եղել Էջմիածնի բնակիչ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել