1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    • 16-02-2020
    Image

    Տեղեկատվության ստուգման կենտրոնն ամփոփում է շաբաթվա ընթացքում մեդիատիրույթում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները:


    1. «Խոզագրիպի» մասին ահազանգը՝ խուճապի առիթ

    Շաբաթվա մեկնարկին շարունակվում էին «խոզի գրիպի» տարածման մասին լուրերը։ Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրենը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե  աշակերտների մեջ խոզագրիպով վարակվածներ կան: Տեղեկատվությունը խուճապի մատնեց թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին: Արդյունքում մինչ օրս մի շարք դասարաններ դատարկ կամ կիսադատարկ են: Տարածված խոսակցություններին անդրադարձել էին նաև նախարարներ Արսեն Թորոսյանն ու Արայիկ Հարությունյանը՝ հայտնելով, որ տարածված վիրուսը որևէ առնչություն չունի «խոզագրիպի» հետ, իրականում տարածված է սեզոնին հատուկ սուր-շնչառական վարակ։

    Ավելի ուշ Առողջապահության նախարարությունը հանդես եկավ պարզաբանմամբ՝ հայտնելով, որ 2010 թվականից H1N1 համարվում է մարդու համար սեզոնային գրիպի հարուցիչ և չունի համավարակ առաջացնելու ներուժ: «… «Խոզագրիպ» եզրույթը կիրառվում էր միայն 2009 թվականին, երբ նույն կազմակերպության կողմից հայտարարվել էր համավարակ՝ պանդեմիա, որպես գրիպի Ա տեսակի նոր ենթատեսակ և ուներ համավարակ առաջացնելու ներուժ, քանի որ վերջինս նոր ձևավորված գրիպ Ա տեսակի ենթատեսակ էր և անծանոթ էր մարդկության համար»,- նշված էր պարզաբանման մեջ։

     

    Փետրվարի 11-ին լուրեր տարածվեցին, թե տարածված վիրուսի արդյունքում դպրոցները մեծամասամբ դատարկ են, աշակերտները՝ հիվանդ։ Այս կապակցությամբ բարձրացված աղմուկը ևս չափազանցված էր։ ՀՎԿԳ ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը հայտնել էր, որ երկրում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 3,8%, Երևանում այս ցուցանիշը 15,9% է: Հատուկենտ կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ:

     

    Երևանի քաղաքապետարանը ևս հանդես էր եկել պարզաբանմամբ. «Գնահատական տալ, որ բոլոր բացակաները հիվանդ են, չենք կարող, որովհետև բժշկական տեղանքով, օրինակ, 800-ից 100-ն են վատառողջ: Իհարկե, կան նաև ծնողներ, որոնք չեն դիմել բժշկի, սակայն շատ դեպքերում ծնողները խուսափում են երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ տանել, որպեսզի չվարակվեն»։

     

    2. Սխալ պնդումներ՝ Առողջապահության նախարարության կողմից իրականացված գնումներ մասին

    Lurer.com լրատվակայքը, անդրադառնալով 2019-ին ՀՀ գերատեսչությունների կնքած պայմանագրերին տարատեսակ ՍՊԸ-ների և անհատ ձեռներեցների հետ, գրել էր, թե «Առողջապահության նախարարությունը կես միլիոն դրամի հիվանդանոցային ծառայություններ է գնել «Մաստեր Ֆարմ» ՍՊԸ-ից»։ Ինչպես նաև նշել էր «Իրա Մեդիքլ Գրուպ» ՍՊԸ-ի հետ՝ 30 միլիոն դրամի ուրոլոգիական ծառայությունների պայմանագրի կնքման մասին։

    Նախարարության փոխանցմամբ՝ երկու այս տեղեկություններն էլ իրականությանը չեն համապատասխանում, քանի որ «Մաստեր Ֆարմ»-ը հիվանդանոցային ծառայություններ առհասարակ չի մատուցում և համապատասխան լիցենզիա չունի։ Ընկերությունն իրականացնում է ընտանեկան բժշկի խորհրդատվություն, լաբորատոր գործիքային հետազոտություններ և ստոմոտոլոգիական ծառայություններ։

    Ինչ վերաբերում է «Իրա Մեդիքլ Գրուպ»-ի հետ կնքած 30 մլն դրամ արժողությամբ պայմանագրին, ապա իրականում կազմակերպության հետ կնքվել է շուրջ 5,8 միլիոն դրամի պայմանագիր՝ չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժման համար՝ Վարիան սարքով։ Առողջապահության նախարարությունը պետական պատվերի պայմանգրեր կնքելուց հաշվի է առնում հաստատությունների բժշկական սարքավորումներով ու մասնագետներով հագեցվածությունը, բնակչության գոհունակությունը, նրանց կողմից մատուցվող ծառայությունների որակը, ինչպես նաև տվյալ կազմակերպությունների թողունակության մակարդակը։

     

    3. Բեռլինում վարչապետի գլխավորած պատվիրակության կեցության ծախսերը հոգացել է գերմանական կողմը

    Ինչպես հայտնի է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 13-15-ն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այս օրերին ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել էր տեղեկություն, թե Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիա այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար «Hotel de Rome, a Rocco Forte Hotel»-ի հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո: Լուրը հրապարակվել էր հյուրանոցի աշխատակից Լալի Չաչաուրիի կողմից։ Գրառումը հետագայում ջնջվել էր, բայց նախքան այդ՝ արդեն տարածվել հայկական մեդիատիրույթում։

    Այս տեղեկությունը հերթական սուտն էր, քանի որ Վարչապետի և պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերը Բեռլինում և մասնավորապես հիշյալ հյուրանոցում ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը։ Վարչապետի այցը, սակայն, չի սահմանափակվում Բեռլինով. պատվիրակությունը պետք է մասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին ևս, որի ընթացքում կեցության ծախսերը հոգում է հայկական կողմը։


    4. ՊԵԿ-ի արձագանքը՝ հովանավորչության մասին մեղադրանքներին

    Փետրվարի 12-ին լրատվամիջոցներում հայտնվեց «Պանտերա Դյութի ֆրի» ընկերության հիմնադիր Վահե Դարբինյանի մեղադրանքը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին։ Վեջինիս խոսքերով՝ ՊԵԿ նախագահը պաշտպանում է «Դյութի ֆրի մարկետ» ռուսական ընկերության շահերը։


    Հոդվածում նշված էր, որ «Պանտեռա Դյութի Ֆրի» ընկերությունը դիմել է ՊԵԿ՝ Բագրատաշենում և Բավրայում անմաքս առևտրի կետեր բացելու իրավունք ստանալու համար, մինչդեռ իրականում այդ ընկերությունը դիմել է բոլորովին այլ վայրերում՝ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի և Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավանի սահմանային անցակետերում անմաքս առևտրի խանութներ հիմնելու մտադրությամբ:
     
    ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Կառավարության՝ հունվարի 30-ի նիստում ներկայացրել է Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային և Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժինների տարածքներից «Դյութի ֆրի մարկետ Արմենիա»-ին կառուցապատման իրավունքով տարածք տրամադրելու մասին նախագիծ: Նշված վայրերում «Դյութի ֆրի մարկետ Արմենիա» ընկերությունը մտադիր է կառուցել անմաքս առևտրի խանութներ՝ ներդնելով 4 մլն եվրո: Պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ՝ պարզ չէ, թե «Պանտեռա Դյութի Ֆրի» ընկերության տնօրենն ինչու է դժգոհում ՊԵԿ նախագահի ներկայացրած նախագծից, չէ որ դրանում խոսք անգամ չկա Մեղրիի և Գոգավանի մասին, որտեղ «Պանտեռա Դյութի Ֆրի»-ն ցանկանում է հիմնել անմաքս առևտրի խանութներ:
     
    ՊԵԿ-ի պարզաբանմանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

     

    5. 2019-ին Հայաստանից գումարների մեծ թվով դուրսբերման պատճառը մեքենաների ներմուծումն է

    Ամփոփելով ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած հաշվետվությունը՝ լրատվամիջոնցերը գրում են, որ նախորդ տարի ֆիզիկական անձանց կողմից հսկայական գումարներ են դուրս բերվել Հայաստանից՝ շեշտելով, որ խոսքը միայն բանկային փոխանցումների մասին է։ Վերջիններս իրավացիորեն նշում են 1 մլրդ 454 մլն դոլար գումարի դուրսբերման մասին, սակայն որոշ դեպքերում լրատվականները զերծ են մնացել մեկնաբանելուց, թե որն է ֆիզիկական անձանց կողմից մեծ թվով գումարների դուրսբերման պատճառը, ինչը թյուրընկալման առիթ կարող է հանդիսանալ։

    Գումարների մեծ թվով դուրսբերման պատճռաը ոչ այլ ինչ է, քան ավտոմեքնենաների ներմուծման հսկայական աճը։ Այս մասին նշված է նաև ԿԲ տարեկան հաշվետվության մեջ: «2019թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին ընդամենը փոխանցումների ամսական արտահոսքի մեծ ծավալները և աճը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների ծավալների ներմուծման աննախադեպ շարուն,ակական աճով, ինչպես նաև 2018թ. հունիսին արձանագրված ցածր մակարդակով՝ այն զգալիորեն զիջել է հունիս ամսին նախորդող և հաջորդող ամիսների մակարդակներին»- պարզաբանել է Կենտրոնական բանկը։

    Պատճառներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

     

    6. Շուկայում ձվի գնիջեցումը՝ ապատեղեկատվությունների պատճառ


    2020 թվականի հունվարին Հայաստանում գրանցվել է ձվի գնի նվազում, սպառողների համար՝ շահեկան, արտադրող ընկերությունների համար՝ վնասակար միտումով։ Սննդամթերքի շուկայում գրանցված ձվի կտրուկ գնանկումը թե՛ մամուլում, թե՛ սոցցանցերում շարունակում է  կեղծ շահարկումների տեղիք տալ։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է, թե ձվի գնի նվազման հետևանքով ինչ ապատեղեկատվություններ են տարածվել։

     

    Շուկայում առկա ձվերը ժամկետանց չեն

    Գերարտադրությամբ պայմանավորված՝ մեդիադաշտում տեղեկություններ տարածվեցին, թե շուկայում վաճառվում են ժամկետնանց ձվեր, ինչը վտանգում է մարդկանց առողջությունը։ Անդրադառնալով այս պնդմանը՝ նշենք, որ արդեն մեկ ամիս է, ինչ շուկայում ձվի գինը նվազել է, սակայն այս ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխանցմամբ՝ թունավորումների կամ ձվի վատ որակի մասին որևէ բողոք չի ստացվել։

     

    Գերարտադրությո՞ւն, թե՞ արհեսական գնանկում

    2019 թվականին գրանցվել է ձվի արտադրանքի ավելցուկ, որը պայմանավորված է խոշոր և մանր արտադրողների քանակի ավելացմամբ։ 2019-ին շուկա են վերադարձել «Բաղրամյան» և «Վարդենիս» ընկերությունները, ինչպես նաև 3 անգամ ավելացել է ֆերմերային տնտեսությունների թիվը՝ 16-ից դառնալով 50-ից ավելի, որին նպաստել են նաև Կառավարության ծրագրերով առաջարկվող գյուղացիական մատչելի վարկերը։ 2019-ին արտադրվել է 794 մլն ձու, այն դեպքում, երբ ֆիզիոլոգիական պահանջի համաձայն տարեկան մեկ շնչին բաժին է ընկնում 210-215 ձու։ 2019-ի արտադրանքից մի փոքր մաս դեռ սպառված չէ և այս պահին շուկայում է, այս հանգամանքը ևս նպաստել է շուկայում ձվի ավելցուկին։

    Համադրելով այս փաստերը՝ կարող ենք նշել, որ  պնդումը, թե խոշոր արտադրողները փորձում են մրցակցությունից դուրս մղել փոքր արտադրողներին, քիչ հավանական է։


    Գնանկման պատճառը հսկայական ծավալներով ներկրումները չեն

    Մամուլը գրեց նաև, թե շուկայում առկա է ներկրված ձու, որը վաճառվում է տեղականի անվան տակ՝ ստեղծելով լիակատար հակամրցակցային միջավայր: ՍԱՏՄ-ն հայտնում է, որ 2019-ին Հայաստան որևէ երկրից ձու չի ներկրվել։ Մեր շուկան ներկայում ինքնաբավ է՝ տեղական արտադրությունը բավարարում է հանրապետության պահանջարկը։

     

     

    Շաբաթվա ամփոփում Ապատեղեկատվություն Կեղծիք

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14