1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Պետական եկամուտների կոմիտեն արձագանքում է հովանավորչություն իրականացնելու մասին մեղադրանքներին

    Պետական եկամուտների կոմիտեն արձագանքում է հովանավորչություն իրականացնելու մասին մեղադրանքներին

    • 12-02-2020
    Image


    ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, անդրադառնալով այսօր մամուլում տարածված «ՊԵԿ նախագահին մեղադրում են հովանավորչության մեջ» վերտառությամբ հոդվածին, հայտնում է, որ նյութում առկա են փաստական անճշտություններ, որոնք սխալ պատկերացում են տալիս խնդրի էություն վերաբերյալ:


    Հոդվածում նշվում է, որ «Պանտեռա Դյութի Ֆրի» ընկերությունը դիմել է ՀՀ ՊԵԿ՝ Բագրատաշենում և Բավրայում անմաքս առևտրի կետեր բացելու իրավունք ստանալու համար, մինչդեռ իրականում այդ ընկերությունը դիմել է բոլորովին այլ վայրերում՝  ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի և Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավանի սահմանային անցակետերում անմաքս առևտրի խանութներ հիմնելու մտադրությամբ:

     

    Հաջորդ փաստն այն է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Կառավարության՝ հունվարի 30-ի նիստում ներկայացրել է Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային և Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժինների տարածքներից «Դյութի ֆրի մարկետ Արմենիա»-ին կառուցապատման իրավունքով տարածք տրամադրելու մասին նախագիծ: Նշված վայրերում «Դյութի ֆրի մարկետ Արմենիա» ընկերությունը մտադիր է կառուցել անմաքս առևտրի խանութներ՝ ներդնելով 4 մլն եվրո: Հետևաբար պարզ չէ, թե «Պանտեռա Դյութի Ֆրի» ընկերության տնօրենն ինչու է դժգոհում ՊԵԿ նախագահի ներկայացրած նախագծից, չէ որ դրանում խոսք անգամ չկա Մեղրիի և Գոգավանի մասին, որտեղ «Պանտեռա Դյութի Ֆրի»-ն ցանկանում է հիմնել անմաքս առևտրի խանութներ: Վերստին ընդգծում ենք, որ ՊԵԿ նախագահի ներկայացրած նախագիծը որևէ կերպ չի առնչվում կամ խոչընդոտում Մեղրիում և Գոգավանում անմաքս առևտրի խանութներ հիմնելու՝ «Պանտեռա Դյութի Ֆրի» ընկերության մտադրությանը:

     

    «Պանտեռա Դյութի Ֆրի» ընկերության հիմնադիրը պնդում է նաև, թե 2 տարի առաջ դիմել է ՊԵԿ-ին՝ Մեղրիում և Գոգավանում անմաքս առևտրի խանութներ բացելու նպատակով հողհատկացման համաձայնություն և թույլտվություն ստանալու համար, բայց «նրա նամակներին չեն պատասխանել կամ ուղարկել են ոչինչ չասող ձևական պատասխան»:

     

    Այս պնդումը ևս իրականությանը չի համապատասխանում, քանի որ նշված խնդրով դիմած բոլոր 4 ընկերություններին ՊԵԿ-ը պատասխանել է, որ մաքսակետերում կառանձնացվեն համապատասխան տարածքներ և, ՀՀ կառավարության համաձայնությունից հետո, օրենսդրությամբ սահմանված կարգով, համայնքների ղեկավարների կողմից կիրականացվեն հողհատկացման գործընթացներ:

     

    Ինչպես հայտնի է,  կառավարության հունվարի 30-ի նիստում ծավալված քննարկումների արդյունքում որոշում է ընդունվել անմաքս առևտրի խանութներ հիմնելու գործընթացն իրականացնել մրցութային կարգով՝ ներգրավելով նման պատրաստակամություն հայտնած և սահմանված պահանջները բավարարող բոլոր ընկերություններին: Հաշվի առնելով նշված հանգամանքը` «Պանտեռա Դյութի Ֆրի» ընկերությանը տեղեկացվել է, որ Մեղրիի սահմանային անցակետում անմաքս առևտրի խանութ կառուցելու հարցին հնարավոր կլինի անդրադառնալ արդիականացման և վերակառուցման ծրագրի ավարտից հետո: Այսպիսով կարելի է եզրակացնել, որ ՊԵԿ ղեկավարությանը հովանավորչության մեջ մեղադրելը ճիշտ չէ։

     

    Պետական եկամուտների կոմիտե ՊԵԿ Կեղծ լուր Բավրա Մեղրի

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14