1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Շաբաթվա ընթացքում հերքված լուրերը՝ ամփոփ

    Շաբաթվա ընթացքում հերքված լուրերը՝ ամփոփ

    • 04-08-2019
    Image

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ամփոփում է անցնող շաբաթվա ընթացքում  հերքված մի շարք տեղեկություններ, որոնք առնչվում են ՀՀ կառավարության գործունեությանը

    Արդարադատության նախարարության պարզաբանումը՝ «Ստամբուլյան կոնվենցիայի» վերաբերյալ

    ԶԼՄ-ներում եւ սոցիալական տարբեր հարթակներում շուրջ մեկ ամիս քննարկվում և տարատեսակ ապատեղեկատվություններ է տարածվում «Կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վավերացման վերաբերյալ։ 

    Հուլիսի 29-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես եկավ  պարզաբանմամբ։

    "Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ին, և Հայաստանի կողմից ստորագրվել՝ 2018թ. հունվարի 18-ին։ Կառավարության հնգամյա ծրագրի 11-րդ կետով նախատեսվել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացի կազմակերպումը, ուստի արդեն իսկ սկսել է գործընթացը՝ ինչպես դա պահանջվում է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով։
     
    Նախարարությունը հավաստիացնում է, որ Կոնվենցիան որևէ կերպ չի հակասում Սահմանադրությամբ նախատեսված ընտանիքի կամ սեռերի կոնցեպտին, չի կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը, և որևէ պետություն պարտավոր չէ ըստ Կոնվենցիայի փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները: Այն չի պարունակում «ընտանիքի» սահմանումը և ոչ էլ խրախուսում է ընտանիքի որևէ կառուցվածք, չի ազդում ամուսնության մասին ազգային օրենսդրության վրա և վտանգի տակ չի առնում ազգային ավանդույթներն ու արժեքները, ավելին, այն չի պարտավորեցնում վերացնել ավանդույթները, ինչպես դա փորձ է արվում ներկայացնել: Կոնվենցիան միմիայն նշում է, որ ավանդույթները, մշակույթը և կրոնը չեն կարող կանանց նկատմամբ բռնությունն արդարացնելու հիմք հանդիսանալ։

    Նախարարությունը  հասարակությանն առաջարկում է օգտվել հակափաստարկների տեղեկանքից, որտեղ կարող են գտնել կոնվենցիայի վերաբերյալ թյուրըմբռնումների հակափաստարկները, ինչպես նաև՝ կարդալ Կոնվենցիայի  հայերեն թարգմանությունը։


    Նիկոլ Փաշինյանն արձակուրդում գտնվելու ընթացքում փոխմարզպետի ազատման հրամանագիր չի ստորագրել

    Հուլիսի 31-ին լրատվամիջոցներից մեկը «Նիկոլ Փաշինյանն արձակուրդից պաշտոնանկ է արել հայտնի փոխմարզպետին» վերտառությամբ նյութ էր հրապարակել։  Այնտեղ նշվում էր, թե Նիկոլ Փաշինյանը, գտնվելով արձակուրդում, հրամանագիր է ստորագրել, որով  Ռազմիկ Տոնոյանին ազատել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Ինչն էլ, ըստ էության, օրենքի խախտում է։

    Այս տեղեկությունը, սակայն, չէր համապատասխանում իրականությանը։ Ռազմիկ Տոնոյանին աշխատանքից ազատելու որոշումը ստորագրվել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից, որը, սահմանված կարգի համաձայն, ստանձնել է Նիկոլ Փաշինյանի լիազորությունները` վերջինիս արձակուրդում գտնվելու ընթացքում։


    ԱՄՆ-ն չի չեղարկել Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը

    Անցնող շաբաթվա ընթացքում մի շարք լրատվականներ և սոցիալական տարբեր հարթակներում ակտիվորեն շահարկում էին  ԱՄՆ-ի՝ Հայաստանին և Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության չեղարկման լուրը։

    Մինչդեռ ԱՄՆ-ի՝ ֆինանսական օգնության չեղարկման մասին խոսք գնալ չի կարող՝ հաշվի առնելով Հայաստանում 2018թ. սկսված ժողովրդավարացման գործընթացներին Միացյալ Նահանգների դրական վերաբերմունքն ու տարբեր մակարդակներում դրա արտահայտումը։ 

    ԱՄՆ-ի կողմից Հայաստանին հատկացվող ֆինանսավորման ծավալը չի մեծացել, բայց դա մեր երկրի վարած ներքին կամ արտաքին քաղաքականությամբ պայմանավորված հանգամանք չէ։ Միջազգային օգնության ծավալների կրճատման միտումը նկատվում էր Օբամայի նախագահության վերջին տարիներին և ավելի ակնհայտ դարձավ Թրամփի նախագահության օրոք: 

    Տեղեկացնենք, որ 2018 թվականին Հայաստանին ԱՄՆ-ից տրվող արտաքին աջակցությունը կազմել է մոտ 21 մլն. դոլար, 2019թ.-ին կկազմի 26 մլն, իսկ 2020 թվականին ԱՄՆ-ն առաջարկել է հատկացնել 6.75 մլն դոլար: 

    ՀՀ-ին 2020 թ. տրամադրվելիք աջակցության վերջնական գումարի չափը Կոնգրեսը պետք է հաստատի այս աշնանը, ուստի ֆինանսավորման շատ կամ քիչ լինելուց դեռ վաղ է խոսել և  հարկ է տարբերակել վարչակազմի առաջարկած նախնական և Կոնգրեսի տրամադրած վերջնական գումարները։

    Հավելենք նաև, որ կոնգրեսական Ջեքիի Սփիրին առաջարկել է Հայաստանին տրամադրել 40 մլն դոլարի չափով հավելյալ աջակցություն։ 

    Դիտարկելու համար  2018-2019թթ. համեմատությամբ Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանի 2020թ. համար Պետքարտուղարության կողմից հատկացված ֆինանսավորման ծավալները՝ ընթերցեք նյութն ամբողջությամբ։


    Դավիթ Գրիգորյանը ստորագրել և գործին կցել էր կեղծ արձանագրություն.

    Վերջին շրջանում դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում շարունակվում էին լուրեր տարածվել, թե դատավորի հանդեպ իրականացվողը քաղաքական հետապնդում է և չկա որևէ իրավական հիմք նրա հանդեպ քրեական գործ հարուցելու։ 

    Հաշվի առնելով հիշյալ շահարկումները՝ հուլիսի 30-ին Դատախազությունը հանդես եկավ  պարզաբանմամբ և ներկայացրեց գործի մանրամասները։
     
    «ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարը 2019թ. հուլիսի 26-ին միջնորդություն էր ներկայացրել  ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ հայտնաբերված  3 դեպքով դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար: ԲԴԽ-ն երկու դեպքի մասով  քրեական հետապնդման համաձայնություն տվել էր:

    Ըստ քրեական գործի տվյալների՝ դատավոր Գրիգորյանի վարույթում գտնվող երկու բողոքներով դատական նիստերը չեն կայացել։ Դատավորը կազմել Է կեղծ արձանագրություններ,  թե դատական նիստերը հետաձգվել են կողմերի չներկայանալու պատճառով։ 
     
    Հետաքրքրական է, որ հիշյալ երկու կեղծ  արձանագրությունները կազմվել են թղթային եղանակով, այն դեպքում, երբ օրենքի ուժով դատական նիստի արձանագրությունը նման եղանակով կարող է կազմվել բացառապես դատարանում նիստերի ձայնագրման համակարգ չլինելու դեպքում: 

    Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, առաջիկայում օրենքով սահմանված կարգով կկայացվեն համապատասխան դատավարական որոշումները»:    
     

    Շաբաթվա ամփոփում Ապատեղեկատվություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14