1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Արտաքին
    2. ԱՄՆ-ն չի չեղարկել Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը

    ԱՄՆ-ն չի չեղարկել Հայաստանին տրվող ֆինանսական օգնությունը

    • 02-08-2019
    Image

    Մի քանի օր է, ինչ մի շարք ԶԼՄ-ներում և սոցիալական տարբեր հարթակներում ակտիվորեն շահարկվում է ԱՄՆ-ի՝ Հայաստանին և Արցախին տրամադրվող ֆինանսական օգնության չեղարկման լուրը։

    Նախ հարկ է նշել, որ ԱՄՆ-ի՝ ֆինանսական օգնության չեղարկման մասին խոսք գնալ չի կարող՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանում 2018թ. սկսված ժողովրդավարացման գործընթացներին Միացյալ Նահանգների դրական վերաբերմունքն ու տարբեր մակարդակներում դրա արտահայտումը։ Հետևաբար, ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է «Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության» (USAID)՝ «Չտարածում, հակաահաբեկչություն, ականազերծում ծրագրին»։ Մի շարք փորձագիտական եզրակացություններում նշվում էր, թե ադրբեջանական իշխանությունների կողմից ԱՄՆ-ում իրականացող լոբբինգը՝ Արցախին տրամադրվող անմիջական օգնությունը չեղարկելու ուղղությամբ, հաջողել է, և ֆինանասավորման՝ 2020-ին հաստատված ծրագիրը կչեղարկվի 2 ամսից։ 


    ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող արտաքին աջակցության կապակցությամբ անհրաժեշտ է փաստել, որ  դրա ծավալը չի մեծացել, բայց և այնպես, դա մեր երկում տեղի ունեցող ներքին գործընթացներով  կամ մեր  վարած արտաքին քաղաքականությամբ պայմանավորված հանգամանք չէ։ Միջազգային օգնության ծավալների կրճատման միտումն արդեն իսկ նկատվում էր Բ. Օբամայի նախագահության վերջին տարիներին և ավելի ցայտուն դարձավ Դ. Թրամփի նախագահության օրոք: 

    Դիտարկենք  2018-2019թթ. համեմատությամբ Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանի 2020թ. համար Պետքարտուղարության կողմից առաջարկվող հատկացումները՝ ըստ  ֆինանսավորման ծավալի:

    2018թ. համար Հայաստանին արտաքին աջակցությունը կազմել է մոտ 21 մլն. դոլար։
    Ըստ ամերիկյան կողմի՝ 2019թ.-ին ԱՄՆ արտաքին աջակցությունը կկազմի 26 մլն.։ 
    Իսկ 2020թ. ֆինանսական տարվա համար ՀՀ-ին հատկացումների մասով ԱՄՆ պետքարտուղարությունն առաջարկել է 6.75 մլն դոլար: 

    Կարևոր է իմանալ, որ 2018 և 2019 թվականների համար ներկայացված թվերը չեն արտահայտում ամբողջական պատկերը, քանզի չեն արտահայտում պայմանագրերով սահմանված պարտավորությունները և ծրագրերի իրականացման համար սահմանված գումարները դեռևս ընթացքի մեջ են և կարող են ամփոփվել միայն ծրագրերի ավարտից հետո:

    Ամփոփելով՝ նշենք, որ, գոյություն ունեցող ընթացակարգերը հաշվի առնելով, չենք կարող խոսել տրամադրվող դրամական միջոցների շատ կամ քիչ լինելուց, որովհետև ԱՄՆ կոնգրեսը ընթացիկ տարվա աշնանը նոր պետք է հաստատի ՀՀ-ին 2020 թ. տրամադրվելիք աջակցության վերջնական գումարի չափը: Ամենայն հավանականությամբ՝ հատկացված վերջնական գումարը զգալիորեն կտարբերվի վարչակազմի առաջարկած նախնական գումարից, այդ պատճառով էլ՝ հարկ է տարբերակել վարչակազմի առաջարկած նախնական և Կոնգրեսի տրամադրած վերջնական գումարները: Հատկապես, որ կոնգրեսական Ջեքիի Սփիրի առաջարկած ուղղումով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 40 մլն դոլարի չափով հավելյալ աջակցություն։ Հիշեցնենք նաև, որ նախագծին կողմ է քվեարկել գրեթե 2/3-ը՝ 268 ներկայացուցիչ:
     

    Հայաստան ԱՄՆ ֆինանսական օգնություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14