1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Արամյանցի տան վերականգնումը երկարաձգվել է՝ հուշարձանի գրավադրված լինելու պատճառով. ԿԳՄՍ-ն պարզաբանում է

    Արամյանցի տան վերականգնումը երկարաձգվել է՝ հուշարձանի գրավադրված լինելու պատճառով. ԿԳՄՍ-ն պարզաբանում է

    • 28-11-2019
    Image

    Երեկ լրատվականներից մեկը գրել էր, որ Ախթալայում գտնվող թիֆլիսահայ մեծանուն գործարար, բարերար Միքայել Արամյանցի՝ 1898 թվականին կառուցված տունը, օր օրի փլուզվում է, իսկ պատասխանատու կառույցը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, փաստացի ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկում խնդրի լուծման ուղղությամբ։ Մեկ այլ լրատվական գրել էր, թե երկու տարի առաջ իշխանությունը որոշում էր կայացրել Արամյանցի տանը լուրջ վերականգնողական աշխատանքներ սկսել, սակայն մինչ օրս ոչինչ չի արվել։


    Նշենք, որ ՀՀ կառավարության՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ՝ «Մ. Արամյանցի տունը» ստացել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ և ընդգրկվել է Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ 2016 թվականի մեկ այլ՝ դեկտեմբերի 22-ի որոշման համաձայն՝ երկամսյա ժամկետում կառավարությունը պարտավորվել էր իրականացնել օտարման և վերականգնման գործընթացը, որը, սակայն, չի իրականացվել։

     

    ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ գործընթացի տևական լինելը կապված է եղել տան սեփականատիրոջ կողմից՝ հուշարձանը գրավ դնելու հետ։

    Գրավադրումից դուրս գալուց հետո սեփականատերը, համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 36 և 37 հոդվածների, պարտավոր էր լիազորված մարմնին նախապես տեղեկացնել հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի, դրա պահպանման և օգտագործման պայմանների փոփոխման, իսկ տվյալ դեպքում՝ գրավադրումից ազատված լինելու մասին։ Սակայն, չստանալով որևէ ինֆորմացիա սեփականատիրոջից՝ տան կարգավիճակի մասին, ԿԳՄՍ-ն դեռ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին, հուշարձանի կարգավիճակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով, հարցում էր ուղարկել «Արդշինբանկ»։ Բանկը, հղում կատարելով «Բանկային գաղտնիքի մասին» օրենքին, չէր տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն։ Նախարարությունը Կադաստրի կոմիտեից տեղեկացել էր, որ գրավադրումից ազատվելու մասին տեղեկությունը պաշտոնապես գրանցվել է 2019 թվականի մայիսին։ Հուշարձանի ու դրա տարածքի չափագրման, շուկայական գնահատման գործընթացներից հետո միայն հնարավոր կլինի անդրադառնալ հուշարձանի վերականգնմանը, պահպանության ապահովմանը և օգտագործմանը:

     

    Հուշարձանի ու դրա տարածքի չափագրման և շուկայական գնահատման, ինչպես նաև հուշարձանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անվամբ իրավունքի պետական գրանցում կատարելու նպատակով կազմվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծ, որին ԿԳՄՍ-ն տվել է դրական եզրակացություն։
     

    ՀՀ ԿԳՄՍ Արամյանց տուն Հուշարձան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14