1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Ապատեղեկատվություն՝ վարչապետի թույլտվությամբ տրամադրված դիվանագիտական անձնագրերի վերաբերյալ

    Ապատեղեկատվություն՝ վարչապետի թույլտվությամբ տրամադրված դիվանագիտական անձնագրերի վերաբերյալ

    • 11-11-2019
    Image

    Նոյեմբերի 9-ին լրատվականներից մեկը գրել էր, թե  հեղափոխությունից հետո նոր իշխանության առաջին քայլերից մեկը եղել է 254 քաղաքացու դիվանագիտական անձնագրերի չեղարկումը։ Լրատվամիջոց հարցում էր կատարել Արտաքին գործերի նախարարություն՝ հասկանալու, թե, օրենքով սահմանված կարգից բացի, այժմ քանի անձ ունի «արտոնյալի» կարգավիճակ։ Հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհատական թույլտվությամբ 19 անձանց տրամադրվել է դիվանագիտական անձնագիր։

    Գերատեսչության պատասխանից հետո լրատվամիջոցը եզրակացրել էր.

     

    «400 անձ ունի դիվանագիտական անձնագիր, որոնք կարող են յուրաքանչյուր պահի մեկնել արտերկիր։ Քանի որ հստակ թիվ չկա, չենք կարող հաշվել դիվանագետներին ու նրանց ընտանիքների անդամներին։ Ու երբ վերը նշված ցանկին գումարում ենք 19 թիվը (վարչապետի տրամադրած անձնագրերի), ապա ստացվում է ավելի մեծ թիվ՝ մոտ 200-ն էլ ընտանիքի անդամներն են։ Այսինքն՝ ամենահամեստ հաշվարկներով ստացվում է 500-600 դիվանագիտական անձնագիր»։

     

    Այս թվաբանական խառնաշփոթը որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը, և դիվանագիտական անձնագրերի քանակի, ինչպես նաև դրա գործնական նշանակության վերաբերյալ տալիս է թյուր պատկերացումներ։ ԱԳՆ-ն վերահաստատում է, որ վարչապետի անհատական թույլտվությամբ շնորհված դիվանագիտական անձնագրերի քանակը 19 է, այսինքն՝ նախկինի համեմատ կրճատվել է 90%-ից ավելի։ Վարչապետի որոշումը չի տարածվել հիշյալ անձանց ընտանիքի անդամների վրա ևս, այն վերաբերում է բացառապես հիշյալ 19 անձանց։

     

    «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ դիվանագիտական անձնագիր ի պաշտոնե տրվում է Հանրապետության նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, ՍԴ նախագահին և թվարկված պաշտոնյաների ընտանիքների անդամներին, Հանրապետության պաշտոնաթող նախագահին, Ամենայն հայոց կաթողիկոսին, ՍԴ դատավորներին, Կառավարության անդամներին, ԱԺ պատգամավորներին, ԱԽ անդամներին, Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմիների ղեկավարներին, իսկ կոլեգիալ մարմինների դեպքում՝ դրանց նախագահներին, Վճռաբեկ դատարանի նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին, ԿԲ նախագահին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին։

     

    Բացի դրանից՝ ծառայողական նպատակներով դիվանագիտական անձնագիր տրամադրվում է Արտաքին գործերի նախարարությունում, նախարարության ենթակա մարմնի՝ պետական արարողակարգի ծառայությունում, նախարարության ենթակա՝ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնում ծառայության նպատակով մեկնած անձանց։
     

    Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ի պաշտոնե կամ ծառայողական նպատակներով դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեցողների այս սահմանափակ ցանկը, ըստ էության, բացառում է չարաշահման հնարավորությունը։ Ուստի, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս այդ անձանց տրամադրված անձնագրերի վավեր թիվը համընկնում է օրենքով հստակ նշված պաշտոններ զբաղեցնող անձանց թվին: 


    ԱԳՆ-ից հայտնում են, որ դիվանագիտական անձնագրերի թվերի տարբերությունը քննարկելի է միայն օրենքի 2-րդ մասով՝ այլ անձանց հայեցողական տրամադրվող անձնագրերի դեպքում, որը մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը պահանջում էր նախագահի համաձայնությունը, իսկ ներկայումս՝ վարչապետի համաձայնությունը։

    Նախկինում նշված 254 վավեր անձնագրերի թիվը վերաբերում էր հենց այս կատեգորիայի անձանց շրջանակին, այսինքն՝ օրենքով նախատեսված անձանցից դուրս այլ անձանց տրամադրման դեպքերի քանակին։ 

     

    ՀՀ Արտաքին գործերի նախարարություն Դիվանագիտական անձագիր

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2023 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14