
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը Արուսիկ Մկրտչյանի՝ Dj Վակցինայի հիմնադրած «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» ընկերության հետ պայմանագիր է կնքել, և վերջինիս արդեն փոխանցել է մոտ 20 հազար ԱՄՆ դոլար։
Թերթը նաև նշում է, որ Արուսիկ Մկրտչյանը որոշակի ընկերական կապեր ունի նախարար Արսեն Թորոսյանի հետ և հարց բարձրացնում․ «արդյո՞ք նախարարը պետական միջոցները դիջեյին հատկացրել է իր փիառն անելու համար»։
Վերոնշյալի կապակցությամբ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախարարության կարիքների համար` հեռուստատեսային ծառայությունների ձեռքբերման նպատակով (գովազդային հոլովակի պատրաստում և հեռարձակում) «2019 թվականի ՀՀ պետական բյուջեի ծխելու դեմ պայաքարի ազգային ծրագրի» շրջանակներում իրականացվել է գնման գործընթաց` www.armeps.am էլեկտրոնային համակարգում` «ՀՀ ԱՆ ԳՀԾՁԲ-2019/21» ծածկագրով:
Գնման հայտ են ներկայացրել 3 կազմակերպություն: Արդյունքում` պայմանագիր է կնքվել «Ին Փրոգրեսս Փրոդքաշն» կազմակերպության հետ, քանի որ վերջինս ներկայացրել է ամենացածր գնային առաջարկը և համապատասխանել է հրավերով սահմանված պահանջներին:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել