1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Հերքում․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը իր աշխատասենյակից որևէ ներդրողի «դուրս չի հրավիրել»

    Հերքում․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը իր աշխատասենյակից որևէ ներդրողի «դուրս չի հրավիրել»

    • 09-07-2019
    Image

    Մամուլում տարածված տեղեկությունը, թե Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վերջերս իր աշխատասենյակից դուրս է հրավիրել պոտենցիալ ներդրողի, որը պատրաստակամություն է հայտնել Երևանից դեպի Եվրոպա երկու ուղղություններով կանոնավոր թռիչքներ կազմակերպել, չի համապատասխանում իրականությանը։

    Հայաստանի քաղաքացիական ավիացիան հայտնում է, որ Տաթևիկ Ռեվազյանը ամեն օր ունենում է բազմաթիվ հանդիպումներ, սակայն որևէ մեկին երբևիցե իր աշխատասենյակից դուրս չի հրավիրել, առավել ևս, երբ խոսքը գնում է ավիացիոն ոլորտում ներդրումներ կատարելու մասին։

    Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ողջունում է բոլոր տեսակի ներդրումային ծրագրերը՝ կապված ավիացիայի զարգացման հետ և իր պատրաստակամությունն ու աջակցությունն է հայտնում նման նախաձեռնություններին: 

    Ստացվող առաջարկություններն ուսումնասիրվում և քննարկվում են ինչպես կոմիտեի մասնագետների հետ՝ կոմիտեի ներսում, այնպես էլ, հարկ եղած դեպքում, մասնավոր հատվածի  մասնագետների հետ: Ստացվող առաջարկություններում եղած խնդիրները հիմնականում չեն առնչվում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործառույթների հետ: Նշված խոչընդոտների լուծման նպատակով՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտ համագործակցում է պետական կառույցների և մասնավոր հատվածի հետ: 

    Կոմիտեի և մասնավոր հատվածի համագաործակցության լավ օրինակ կարող է հանդիսանալ 2019 թվականի ընթացքում 2 «CESSNA» տիպի օդանավերի գրանցումը, որը հիմք կհանդիսանան ընդհանուր ավիացիայի զարգացման համար:

    Տեղեկացնում ենք նաև, որ առաջարկություններ են ստացվել «RYANAIR» և «WIZZ AIR» ավիաընկերությունների կողմից՝ 2020 թվականի 2-րդ կիսամյակում դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու նպատակով:
     

    Հայաստան Քաղաքացիական ավիացիա

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14