1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Արտաքին
    2. Վիետնամի նախագահը չի հանդիպել Նիկոլ Փաշինյանին՝ առողջական խնդիրների պատճառով

    Վիետնամի նախագահը չի հանդիպել Նիկոլ Փաշինյանին՝ առողջական խնդիրների պատճառով

    • 09-07-2019
    Image

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով մեկնել էր Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Հուլիսի 5-ին վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ, իսկ հուլիսի 6-ին՝ Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանի հետ:

    Այսօր՝ հուլիսի 9-ին, լրատվականները մտահոգություն հայտնեցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի հանդիպել Վիետնամի նախագահի՝ Նգուեն Ֆու Չոնգի հետ։
    ԶԼՄ-ներն անգամ նշում էին, որ «Վիետնամի նախագահը չի ընդունել Նիկոլ Փաշինյանին, քանի որ  Վիետնամ այցը դեպի Սինգապուր այցի ընթացքում, վերջին պահին, հապճեպ նախաձեռնած  է եղել»։


    Իրականում Վիետնամի նախագահ Նգուեն Ֆու Չոնգը բավականին երկար ժամանակ է, ինչ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում հասարակական գործունեություն ծավալել և երևալ հանրության առաջ։ Իրավիճակը հատկապես վատթարացել էր Վիետնամի նախկին նախագահի թաղման արարողության ժամանակ, որին  Նգուեն Ֆու Չոնգը չի կարողացել մասնակցել։

    Պաշտոնական մեկնաբանությամբ՝ նախագահի առողջական վիճակի վատթարացումը կապված էր աշխատանքային ծանրաբեռնվածության հետ։ Պաշտոնական նմանօրինակ կարևոր հանդիպումներին, որպես կանոն, մասնակցում է երկրի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թխի Քիմ Նգանը։


    Եթե ուսումնասիրենք 2019 թվականի ապրիլից սկսած Նգուեն Ֆու Չոնգի հանդիպումների վիճակագրությունը՝ կնկատենք, որ վերջինիս հասարակական-քաղաքական գործունեության շրջանակը սահմանափակվում է շնորհավորական ուղերձներ հղելով և երկրի տարբեր շրջաններ այցերով։ Նախագահը օտարերկրյա պատվիրակության և ոչ մի ներկայացուցչի հետ պաշտոնական հանդիպումներ վաղուց արդեն չի ունեցել։ Մի շարք  լրատվամիջոցներ մտահոգություն են հայտնել այս կապակցությամբ՝ շեշտելով, որ  Նգուեն Ֆու Չոնգի բացակայությունը կարող է վատ անդրադառնալ երկրի միջազգային համբավի վրա։

    Մի քանի ամիս առաջ անգամ քննարկվում էր ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք հանդիպումը, որին, սակայն,  Նգուեն Ֆու Չոնգը, առողջական վիճակի վատթարացման պատճառով, չի մասնակցի։


    Այսպիսով, հայտնում ենք, որ լրատվամիջոցների մտահոգությունը, թե Վիետնամի վարչապետը չի ընդունել Նիկոլ Փաշինյանին՝ հապճեպ կատարված այցի պատճառով, չի համապատասխանում իրականությանը։ 
     

    Հայաստան Վիետնամ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14