1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Մեդիագրագիտություն
    2. 12 հավելված, որոնք կօգնեն կեղծ օգտահաշիվների և ապատեղեկատվության դեմ պայքարում

    12 հավելված, որոնք կօգնեն կեղծ օգտահաշիվների և ապատեղեկատվության դեմ պայքարում

    • 03-03-2019
    Image
    Այսօր ապատեղեկատվությունը համացանցում տարածվում է վայրկյանական։ Հետևաբար՝ չափազանց կարևոր են ստուգման արագությունն ու հերքումների հրապարակումը։ Այս գործընթացի արագ կազմակերպումը կարող է կրճատել տեղեկատվական դաշտում ապատեղեկատվության տարածումը։
     
    Համացանցում կարող եք գտնել տարբեր գործիքներ, որոնք նախատեսված են տեղեկատվության ստուգման համար։ Առաջարկում ենք մի քանի հավելվածներ, որոնցով կարելի է արագ և ճշգրիտ ստուգել տեղեկությունը։

    Լուսանկարների որոնում
     
    Ամենատարածված որոնման համակարգը` Google Search by Image, որը ներառված է Chrome-ի հավելվածում: Ծրագրի օգտագործումը պարզ է՝ հավելվածում ներբեռնեք լուսանկարը և տեսեք, թե որտեղ և ինչ համատեքստում է տվյալ լուսանկարը նախկինում կիրառվել:
     
    Այլ բրաուզերներից օգտվողները կարող են իրենց համար հեշտացնել այս խնդիրը` ներբեռնելով նույն գործառույթն իրականացնող այլ հավելվածներ, որոնք ներկայացված են ստորև։

    Who stole my picture: Firefox-ի համար
    BlackTrack: Safari-ի համար
     
    Այս ծրագրերն աշխատում են նույն սկզբունքով` հավելվածը համակարգչում ներբեռնելուց հետո կհայտնվի լուսանկարի որոնման համար համապատասխան դաշտը:

    TinEye-ը թողարկել է իր սեփական ծրագրային հավելումը, որն ունի որոնողական լայն հնարավորություններ։ TinEye-ը գործում է Chrome, Firefox և Safari բրաուզերների համար։
     
    Որոնում սոցիալական ցանցերում
     
    Chrome-ի օգտատերերը մի շարք օգտակար հավելվածների միջոցով կարող են արագ որոնում իրականացնել՝ գտնելով մարդկանց կամ տեղեկատվութուն:

    Storyful Multisearch for Chrome-ը Storyful-ի կողմից հրապարակված ծրագիր է, որն իրականացնում է մոնիտորինգ և գտնում է սոցիալական ցանցերում վիրուսային օգտահաշիվներ։
     
    Ծրագիրը ներբեռնելուց հետո՝ դուք կարող եք մուտքագրել բանալի բառը և ստանալ միանգամից մի քանի սոցիալական ցանցերից` Twitter-ից, YouTube-ից, Tumblr-ից, Instagram-ից եւ Spokeo-ից ամբողջական ինֆորմացիա:
     
     
    Ավելացրեք այս հավելվածների շարքում նաև Facebook Search հավելվածը Chrome-ի համար և դուք կունենաք ամբողջական որոնում իրականացնելու հնարավորություն սոցիալական ցանցերում:
     
    Մեկ այլ ծրագիր՝ Email Hunter-ը, կօգնի գտնել ձեզ անհրաժեշտ մարդկանց էլեկտրոնային հասցեները, եթե վերջիններս երբևէ դրանք հրապարակել են համացանցում։
     
    Որոնում Google-ում
     
    Google որոնման համակարգն առաջարկում է բազմաթիվ ֆիլտրեր, որոնք թույլ են տալիս արագ եւ արդյունավետ՝ զերծ մնալով ավելորդ տեղեկատվությունից, գտնել այն, ինչն անհրաժեշտ է:
     
    Եթե ցանկանում եք ունենալ այս բոլոր առաջադեմ որոնման հնարավորությունները մեկտեղ, ապա կարող ենք խորհուրդ տալ Chrome- ի Fast Advanced Google Search հավելվածը: Դրանով հեշտ է սահմանել, օրինակ, ժամանակահատվածն ու այն կայքերը, որտեղ կցանկանայիք իրականացնել որոնումը:

    Արխիվ և լուսանկարներ (screen shot)
     
    Հայտնի համացանցային արխիվը` Wayback Machine-ը, պահում է բազմաթիվ կայքէջերի պատմություններն ու բովանդակությունները, եթե անգամ այդ էջերը փոփոխված կամ ջնջված լինեն:
    Ջնջված հրապարակումը վերականգնելու համար՝ տեղադրեք համապատասխան URL կոդը որոնող համակարգում և ընտրեք ճշգրիտ ամսաթիվը։
     
    Հաճախ կայքէջերում հրապարակված նյութերը ջնջվում են, և հետագայում դժվար է լինում ապացուցել նյութի հրապարակված լինելու փաստը։ Այստեղ մեզ օգնության են գալիս screen shot գործառույթն իրականացնող հավելվածները։
    Տարբեր բրաուզերների համար նախատեսված այս ծրագրերը թույլ են տալիս պահպանել screen shot-երը PNG կամ PDF ձևաչափերով։
     
    Screenshot capture: Chrome (1,2)-ի համար
    Paparazzi!: Safari -ի համար
    Fireshot: Firefox-ի համար

    Հայաստան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14