
Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործում է «ՀՀ Ազգային Անվտանգություն» անունը կրող էջ։ Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե այն ԱԱԾ պաշտոնական էջն է, քանի որ այնտեղ տեղադրվում են ԱԱԾ կայքում տարածվող հայտարարությունները, սակայն պաշտոնական էջի հայտարարություններից զատ տարածվում է նաև ապատեղեկատվություն։
Ազգային անվտանգության ծառայությունը այսօր պաշտոնապես հայտնել է, որ էջը կեղծ է և չի պատկանում կառույցին։
Ազգային անվտանգության ծառայության մասին տեղեկություն ստանալու համար օգտվեք ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքից (https://www.sns.am/hy/):
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել