
Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, թե իբր Թուրքիան կարող է Ռուսաստանի կողմից մատակարարվելիք ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը ժամանակավորապես տեղակայել Ադրբեջանում:
Վերոնշյալ տեղեկատվությունը հրապարակելիս՝ ադրբեջանական լրատվամիջոցները, որպես աղբյուր, մատնանշում էին թուրքական լրատվամիջոցներին՝ նշելով, որ Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն հերքել այս տեղեկությունը։
Այնուամենայնիվ, թուրքական լրատվամիջոցների ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ դա ադրբեջանական մամուլի տարածած ապատեղեկատվությունն է:
Թուրքական կողմը ոչ միայն չի հաստատում վերոնշյալ լուրը, դեռ ավելին, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ապրիլի 16-ին Վաշինգտոնում՝ թուրք-ամերիկյան հարաբերություններին նվիրված կոնֆերանսի ժամանակ, հայտարարել է (3:25 – 3:31), որ ռուսական Ս-400-ները տեղակայվելու են Անկարայում և Ստամբուլում։
Փաստացի այս հայտարարությամբ Թուրքիայի պաշտպանության նախարարը հերքել է Ադրբեջանում ռուսական ՀՕՊ համակարգերի տեղակայման մասին նշյալ տեղեկությունը:
Հավանաբար, թուրքական լրատվամիջոցներին հղում անելիս՝ ադրբեջանական մամուլը նկատի է ունեցել թուրք սյունակագիրներից մեկին, որը իր հոդվածում ընդամենը նման ցանկություն է հայտնել և ոչ ավելին:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել