1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Վրաց-ռուսական սահմանին հայ վարորդի սպանության լուրը չի հաստատվել

    Վրաց-ռուսական սահմանին հայ վարորդի սպանության լուրը չի հաստատվել

    • 24-03-2021
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում 

    Այսօր ռուսական «360»tv.ru լրատվակայքը տեղեկատվություն էր տարածել, որ վրաց-ռուսական սահմանին հայ և թուրք բեռնափոխադրողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, և որի հետևանքով թուրքական ծագում ունեցող վարորդը սպանել է հայ վարորդին։ Նշվում էր նաև, որ դեպքի վայր են մեկնել վրացի քննիչները: Տեղեկատվությունը տարածել էին հայկական լրատվամիջոցները ևս։

     

    «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի քարտուղար Հարություն Հայրապետյանի հետ, նա նշեց, որ Վրաստանում նման դեպք տեղի չի ունեցել։

     

    Ավելի վաղ Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը դեպքի հետ կապված ևս հայտնել էր․

     

    «Վարորդների կամ զոհերի միջև ծեծկռտուքի մասին մենք ոչ մի հաղորդում չենք ստացել: Նման բան չկա»։

     

    ՀՀ ԱԳՆ-ն ևս անդրադարձել  է շրջանառվող լուրին․

    «Վրաստանում և Ռոստովում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կապ են հաստատել այդ երկրների պատկան մարմինների հետ և այդ տեղեկատվությունը չի հաստատվել»,-նշել է ԱԳՆ մամուլի խոսնակը։

    Հայաստան Վրաստան Ռուսաստան Հայ-վրացական սահման Վերին Լարս Բեռնափոխադրող

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14