1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. ՊՆ պարզաբանումը՝ զորահավաքային զորակոչով ռազմաճակատ մեկնած քաղաքացիների վարձատրության մասին

    ՊՆ պարզաբանումը՝ զորահավաքային զորակոչով ռազմաճակատ մեկնած քաղաքացիների վարձատրության մասին

    • 18-12-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

     

    Համացանցում շրջանառվում է տեղեկություն,  ըստ որի Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի ընթացքում զորահավաքային զորակոչով (մոբիլիզացիոն ռեսուրս) ռազմաճակատ մեկնած քաղաքացիները մինչև օրս չեն ստացել իրենց ծառայության դիմաց սահմանված գումարները՝ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար։


     
    Խնդրի պարզաբանման նպատակով «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց Պաշտպանության նախարարության հետ։ Գերատեսչությունից հայտնեցին, որ երեկվանից մեկնարկել է նոյեմբեր ամսվա համար վճարումների կատարման գործընթացը։

     

    Դեկտեմբերի 17-ին նախատեսվող փոխանցումների մեկնարկի մասին ՊՆ-ն հայտարարել էր դեռ դեկտեմբերի 9-ին՝ տեղեկացնելով, որ իրականացվում են ցուցակների, հրամանագրումների և մյուս փաստաթղթերի լիարժեք ճշգրտման աշխատանքներ։

     

    Ինչ վերաբերում է հոկտեմբեր ամսվա համար չիրականացված փոխանցումներին՝ նախարարությունից պարզաբանեցին, որ այդ ընթացքի համար վարձատրությունների հիմնական մասը վճարվել է, սակայն որոշ քաղաքացիների դեպքում, փաստաթղթերի ուշ ներկայացման կամ ցուցակներում առկա անճշտություններով պայմանավորված, գումարի փոխանցումների ժամկետները ձգձգվել են։

    Հայաստան Արցախ Պաշտպանության նախարարություն Աշխատավարձ Մոբիլիզացիոն ռեսուրս մոբ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Արցախում հրադադարը շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է

    Արցախում հրադադարը շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է

    • 2020-11-13
    Image

    ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի` ռեստորանում «քեֆ անելու» մասին լուրը կեղծ է. վերջինս COVID19-ը ախտորոշմամբ բուժման մեջ է

    ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի` ռեստորանում քեֆ անելու լուրը...

    • 2021-01-29
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14