
Այսօր հայկական լրատվամիջոցներում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ ՀՀ Զինված ուժերը կրճատել է 21 զրահապատ մարտական մեքենա։ Տարածված լուրերը կարծիք են ստեղծում, թե այդ զրահատեխնիկան ենթակա է եղել շահագործման և դրա ոչնչացումը վնասում է ՀՀ ԶՈՒ-ի մարտունակությանը։
Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է, որ ոչնչացված զրահատեխնիկան մոտ մեկ տասնյակ տարի շահագործումից հանված է եղել, իսկ մարտական մեքենաների օգտագործման ենթակա դետալները, որոնք հնարավոր կլինի օգտագործել, հանվել և օգտագործվում են:
Չօգտագործվող տեխնիկայի ոչնչացումը միջոցների խնայման և օպտիմալ օգտագործման համար շատ կարևոր է և թույլ է տալիս ստանալ այլ ռեսուրսներ:
Տեղեկացնենք նաև, որ շարքից դուրս եկած 21 զրահապատ մարտական մեքենաների ապամոնտաժումը տեղի ունեցավ «Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի» (CFE Treaty) շրջանակում՝ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության հիմնադրամի ծրագրով, որը իրականացնելու համար ՆԱՏՕ-ն պատվիրակել էր Գերմանիային։
Նշենք նաև, որ այս ծրագրի համար Գերմանիան տրամադրել է ավելի քան 1 մլն եվրո և պատրաստ է պայմանագրի անդամ այլ երկրների նույնպես աջակցել Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրի դրույթների լիարժեք իրականացման հարցում։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել