1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ռազմական
    2. Հայաստան ժամանած լիբանանահայերին Հաջիևը ներկայացնում է իբրև ահաբեկիչ-վարձկաններ

    Հայաստան ժամանած լիբանանահայերին Հաջիևը ներկայացնում է իբրև ահաբեկիչ-վարձկաններ

    • 02-11-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում    

    Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թվիթերի իր միկրոբլոգում կիսվել է Reuters լրատվական գործակալության «Չնայած Լիբանանում առկա խնդիրներին՝ տեղի հայերը մոբիլիզացվում են Ղարաբաղ գնալու համար» վերտառությամբ հոդվածով և նշել՝


    «Reuters-ի ռեպորտաժում հաստատվել է օտարերկրյա մարտիկների ու վարձկաների ներկայությունը Հայաստանի ԶՈւ շարքերում։ Մենք քանիցս հայտնել ենք, որ Լիբանանից և Սիրիայից վարձկանները, նաև ՔԲԿ ահաբեկիչները Հայաստանում են»։

     


    Ուսումնասիրելով հեղինակավոր Reuters-ի հոդվածը՝ պարզ է դառնում, որ այնտեղ որևէ խոսք չկա ո՛չ Լիբանանից կամ Սիրիայից ժամանած վարձկանների, ո՛չ էլ Քրդական բանվորական կուսակցության ահաբեկիչների մասին։

     

    Նյութում իրավացիորեն նշվում է, որ Լիբանանում է կենտրոնացված 140 000-անոց հայկական համայնքը, որոնց նախնիները մեծամասամբ փախել են Օսմանյան կայսրությունում մեկ դար առաջ տեղի ունեցած զանգվածային սպանություններից հետո։ Համայնքի ներկայացուցիչները, չնայած արժույթի խիստ անկմանը, դրամահավաք  են իրականացրել, իսկ ազգությամբ հայ մի քանի տասնյակ տղամարդիկ էլ առանց երկմտելու մեկնել են Հայաստան՝ օգնելու հայրենիքին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում։

     

    Հոդվածը, մասնավորապես, Հայաստան տեղափոխված Վարդգեսի (չէր ցանկացել նշել ամբողջական անունը) և մարտերում արդեն իսկ զոհված օպերային երգիչ Գևորգ Հաճյանի մասին է, որոնք պատերազմի սկզբից էլ մեկնել էին սահման։

     

    Հոդվածն ամբողջությամբ կարող եք ուսումնասիրել այստեղ։

     

    Այսպիսով հայտնում ենք, որ Հիքմեթ Հաջիևը հերթական անգամ հանդես է եկել կեղծ պնդումներով՝ այս անգամ խեղաթյուրելով  Reuters-ի հոդվածի բովանդակությունը։

     

    Հայաստան Կեղծ լուր Լիբանան Հիքմետ Հաջիև

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14