1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Հայաստան
    2. Արգելքը տարածվել է Հայաստանից կանոնավոր ավիափոխադրում իրականացնող մեկ ավիաընկերության վրա. մյուսները Եվրոպա թռիչքներ չեն իրականացրել

    Արգելքը տարածվել է Հայաստանից կանոնավոր ավիափոխադրում իրականացնող մեկ ավիաընկերության վրա. մյուսները Եվրոպա թռիչքներ չեն իրականացրել

    • 02-06-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

    Այսօր մամուլում տարածվել է տեղեկություն, թե Հայաստանում գրանցված ավիաընկերությունները այլևս չեն կարողանալու թռիչքներ իրականացնել դեպի Եվրամիություն։ Մանիպուլյատիվ վերնագրերով այս լուրը քննարկման առարկա է դարձել համացանցում և փորձագետների շրջանում։

     

    Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան պարզաբանում է ներկայացրել ստեղծված իրավիճակի առնչությամբ։

     

    Այսպես, Եվրահանձնաժողովի թարմացրած ԵՄ օդային անվտանգության ցուցակով ԵՄ երկինք մուտք գործելու իրավունքից զրկվել են ընդհանուր առմամբ թվով 96 ավիաընկերություն՝ 16 երկրից։ 96 ավիաընկերություններից միայն մեկն է, որ Հայաստանից ավիափոխադրում է իրականացրել դեպի Եվրամիություն։

     

    Արգելքի տակ հայտնված ավիափոխադրողը կանոնավոր թռիչքներ էր իրականացնում միայն մեկ ուղղությամբ՝ Լիոն։ Հայկական մյուս ավիափոխադրողները եվրոպական երկրներ թռիչքներ այսպես թե այնպես չեն իրականացրել։

     

    Հարկ է նշել, որ այս որոշմամբ Հայաստանը չի զրկվել դեպի Եվրոպա թռիչքներից։ Երևանից և Գյումրիից դեպի եվրոպական տարբեր քաղաքներ ուղևորափոխադրումները շարունակում են իրականացնել «Ryanair», «Aegean», «Air France», «Austrian Airline», «Brussels airlines», «LOT» և «Wizz air» ավիաընկերությունները։

     

    Եվրահանձնաժողովի արգելքը տարածվել է Հայաստանում գրանցված կանոնավոր ավիափոխադրում իրականացնող միայն մեկ ավիաընկերության վրա, մեկ ուղղությամբ՝ Լիոն։

     

    Հայաստան Քաղաքացիական ավիացիա Եվրամիություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14