
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Նշվում էր նաև, որ հիվանդությունը հաստատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից մեկի մոտ։
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքեց լուրը՝ նշելով, որ անվտանգության աշխատակիցներից որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։
Ինչ վերաբերում է աշխատակազմի աշխատակիցներին` վերջինս նշեց, որ նրանք թեստավորվել են, արդյունքները դեռ հայտնի չեն։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել