1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. COVID-19
    2. Կորոնավիրուսի հետևանքով քաղաքացիներին հյուրանոցային և սննդի ծառայությունները մատուցող ընկերությունները վճարվում են սահմանված կարգով

    Կորոնավիրուսի հետևանքով քաղաքացիներին հյուրանոցային և սննդի ծառայությունները մատուցող ընկերությունները վճարվում են սահմանված կարգով

    • 08-05-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  

     

    Մայիսի 7-ին որոշ լրատվամիջոցներում շրջանառվել են չճշտված տեղեկություններ՝ մեկուսացված քաղաքացիների տեղակայման և սննդի մատարակարման ծառայությունների վերաբերյալ։

     

    Հայաստանում տարածված նոր Կորոնովիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամերի հակազդման, հետևանքների վերացման, ինչպես նաև կորոնավիրուսային վարակակիրների հետ շփման անձանց շրջանակի մեկուսացման նպատակով Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն տարածել էր հյուրանոցային տնտեսության օբյեկտների և սննդի մատակարարման ծառայությունների հավաքագրման վերաբերյալ հայտարարություն, ինչին արձագանքել էին մի շարք տնտեսվարողներ։ Վերջիններիս հետ համագործակցությունը և մատուցված ծառայությունների դիմաց վճարումները իրականացվում են սահմանված կարգով։ Նախատեսված վճարումների կատարման մասին տեղեկատվությունը հրապարակվում է սահմանված կարգով։

     

    Հոդվածում նշված հյուրանոցները, ինչպես նաև մյուս բոլոր ՀՏՕ-ներն ու սննդի մատակարարման ծառայությունները, ի թիվս «Կարաս» սննդի ցանցի, պարբերաբար վճարվում են՝ ըստ  վերջիններիս կողմից ներկայացված հաշիվ ապրանքագրերի օրենքով նախատեսված ժամկետում, այսպիսով՝ «պետությունը նրանց պարտք չէ»։

     

    Անհրաժեշտ ենք համարում  նաև նշել, որ հյուրանոցային տնտեսության որոշ օբյեկտներ պատրաստակամություն են հայտնել հյուրանոցները տրամադրել անվճար սկզբունքով կամ հյուրանոցային համարների սովորական արժեքից անհամեմատ ցածր գնով: Եղել են նաև սնունդ մատակարարող կազմակերպություններ, որոնք մեկուսացված հարյուրավոր քաղաքացիների, բուժանձնակազմին, սպասարկող անձնակազմին բարեգործական նախաձեռնությամբ սննդի ապահովման գործընթաց են կազմակերպել:  Հնարավոր է, որ «Կարաս» սննդի ցանցը վճարվող ծառայություններին զուգահեռ շարունակել է սննդի ապահովման գործընթացը նաև բարեգործական հիմունքներով:

     

    Կոչ ենք անում լրավամիջոցներին տեղեկատվությունը ճշտել պաշտոնական աղբյուրից:

     

    ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
     

     

    ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն Կորոնավիրուս covid19 Կարաս սննդի ցանց

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14