1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. COVID-19
    2. Ինչ սկզբունքով է Հայաստանում ախտորոշվում կորոնավիրուսը. պարզաբանում է Արսեն Թորոսյանը

    Ինչ սկզբունքով է Հայաստանում ախտորոշվում կորոնավիրուսը. պարզաբանում է Արսեն Թորոսյանը

    • 21-04-2020
    Image

    Հետևեք մեզ նաև Telegram-ում  


    Նոր տեսակի կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ՝ ի հայտ են եկել բազմաթիվ կեղծ տեղեկություններ հիվանդության առաջացման, տարածման և բուժման հետ կապված։


    Տեղեկատվության ստուգման կենտրոնը մի քանի հարց է ուղղել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման և բուժման վերաբերյալ։

     

    1.Ի՞նչ չափանշիներով է կատարվում թեստավորումը

    Կորոնավիրուսային հիվանդության դեմ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, այդ թվում նաև լաբորատոր հետազոտություններն իրականացվում են սահմանված ընթացակարգերի համաձայն:
    Պետության կողմից, պետական միջոցներով թեստավորում իրականացվում է այն պացիենտների շրջանում, որոնք ունեն հիվանդությանը բնորոշ ախտանշաններ (բարձր ջերմություն, հազ, շնչառության դժվարացում) կամ սերտ շփում են ունեցել հաստատված դրական դեպքի հետ, ինչպես նաև թոքաբորբով պացիենտների: Թեստավորվում են այն բուժաշխատողները, որոնք ներկայումս աշխատում են որևէ բժշկական հաստատությունում և ունեն սուր շնչառական վարակին բնորոշ անհանգստացնող ախտանշաններ, ինչպես նաև հաստատված COVID-19 վարակով մորից ծնված նորածինները և մանկաբարձական ստացիոնար ընդունվող` ջերմություն և գրիպանման նշաններ ունեցող հղիները:

     

    2.Ի՞նչ սկզբունքով է որոշվում օրական թեստավորվողների քանակը

    Օրական կտրվածքով թեստավորվողների քանակ չի որոշվում։ Տվյալ օրը հավաքված թեստերը տեղափոխվում են թվով 6 լաբորատորիաներ, որտեղ իրականացվում են թեստերի հետազոտությունները։ Դրանց քանակը օրական կարող է մեծ տարբերություն տալ և դա նախապես որոշված չէ։ Լինում է նաև, որ լաբորատորիաները կանգնում են պրոֆիլակտիկ աշխատանքների համար, որպեսզի իրականացվեն եզրափակիչ ախտահանումներ և սարքավորումների չափագրումներ։

     

    3.Կա՞ օրական թեստավորման միջին քանակ

    Ոչ, օրական թեստավորման միջին քանակ չկա և չի կարող լինել: Օրական հնարավոր առավելագույն թեստերի իրականացման ծավալը տատանվում է 1000-1200-ի շրջակայքում`կախված այդ օրը աշխատող լաբորատորիաների քանակից:

     

    4.Նախորդ շաբաթվա ընթացքում օրական ունեցել ենք 42-58 հաստատված դեպքեր, երբ օրական թեստավորումների քանակը տատանվել է 537-1161-ի միջակայքում։ Ինչի՞ հետ է կապված թվերի այս անհամաչափությունը։

    Առողջապահության նախարարությունը նախապես չի որոշում, թե քանի դրական արդյունք պետք է լինի։ Օրվա ընթացքում կատարված հետազոտություններից հետո է պարզ դառնում դրական դեպքերի թիվը, իսկ մեծ ծավալով կատարված հետազոտությունների արդյունքում քիչ կամ նույն թվերը դրականների մասով խոսում է այն մասին, որ թիրախավորված և ճշգրիտ խմբերի է կատարվում թեստավորումը։

     

    5.Քա՞նի օր է առողջացման ցիկլը։ Արդյոք  թեստի դրական արդյունքի դեպքում 14 օր անց մարդը առողջացա՞ծ է։ Ի՞նչ սկզբունք է այստեղ գործում։

    Առողջացման ցիկլը կարող է տատանվել 14-28 օր՝ կախված հիվանդության ծանրության աստիճանից։ Թեստի դրական արդյունքի դեպքում մարդը 14 օր հետո պարտադիր չէ առողջացած լինի: Դրա համար անհրաժեշտ է կրկնակի բացասական թեստի արդյունք: Բազմաթիվ են դեպքերը, երբ 14 օր հետո առողջացում չի լինում։

     

    6.Հայաստանում վիրուսի հակամարմինների թեստավորում արվու՞մ է, պարզելու՝ մարդը արդեն վարակվել-կազդուրվել է, թե ոչ։ Եթե չի արվում, ապա ինչո՞ւ։

    Հայաստանում չեն արվում վիրուսի հակամարմինների թեստեր, որովհետև այդպիսի թեստեր չկան։ Ամբողջ աշխարհում հիմա ակադեմիական բանավեճ է ընթանում, թե արդյո՞ք այդ թեստերը բավականաչափ ճշգրիտ և սպեցիֆիկ են՝ կիրառման համար։

    Կորոնավիրուս covid-19 covid19 հարց պատասխան

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14