
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Վերին Լարսի անցակետում, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, մի քանի օր է ինչ հայկական բեռնատարների կուտակումներ են առաջացել։
Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ 140 ՀՀ քաղաքացիներ:
«Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը ժամանել է անցակետ և տեղում համակարգում է ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու աշխատանքները:
Քաղաքացիների մի մասը, անսալով գլխավոր հյուպատոսի հորդորին, արդեն իսկ նախընտրել է օդային ճանապարհով Հայաստան վերադառնալու տարբերակը:
Բանակցություններ են տարվում նաև վրաց գործընկերների հետ՝ խնդրի հնարավոր լուծման տարբերակներ գտնելու ուղղությամբ»-ասված է արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ:
ԱԳՆ-ն կոչ է անում քաղաքացիներին սթափ գնահատել ներկա իրավիճակը, վստահել միայն պաշտոնական լրահոսին և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տրամադրվող տեղեկատվությանը:
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել