
Հետևեք մեզ նաև Telegram-ում
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մասնագետները, անդրադառնալով տնային պայմաններում ոչ համապատասխան ստանդարտներով և ոչ համապատասխան պայմաններում պատրաստվող ինքնաշեն դիմակներին, հանդես են եկել հայտարարությամբ։
«Բժշկական դիմակները, ինչպես ցանկացած բժշկական օգտագործման պարագա, պետք է համապատասխանեն արտադրական համապատասխան չափորոշիչներին, հատկապես մանրէազերծման ապահովման հարցում։
Ուստի հորդորում և խորհուրդ ենք տալիս կիրառել միայն գործարանային արտադրության դիմակներ, որոնք համապատասխանում են առողջապահական չափորոշիչներին։ Կիրառելով կարի արտադրամասերում կարված, տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները, դրանով կարող եք վնասել ինքերդ Ձեզ և նպաստել վարակի տարածմանը» - ասված է հայտարարության մեջ։
Մեկնաբանություններ
Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:
Մուտք Գրանցվել