1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. COVID-19
    2. Կորոնավիրուսի տարածումը հանգեցրել է կիբեռհանցագործությունների աճի

    Կորոնավիրուսի տարածումը հանգեցրել է կիբեռհանցագործությունների աճի

    • 25-02-2020
    Image

    Կորոնավիրուսի տարածումն աշխարհում ուղեկցվել և ուղեկցվում է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությամբ։ Չնայած, որ կեղծ լուրերը մինչ օրս էլ արդիական են, այնուամենայնիվ, թե՛ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (The World Health Organization), թե՛ տարբեր երկրների առողջապահական գերատեսչությունները ծանոթ են թեմայի շուրջ պտտվող կեղծիքներին և ակտիվորեն արձագանքում են դրանց՝ կանխելով ապատեղեկատվության տարածումը։


    Համեմատաբար նոր միտում են կիբեռհանցագործների կողմից իրականացվող ֆիշինգային հարձակումները. օգտվելով կորոնավիրուսի հետ կապված մարդկանց մտահոգ վիճակից՝ փորձ է արվում  հանդես գալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության անունից: Չնայած Հայաստանում կորոնավիրուսով վարակման ու կիբեռհարձակման նման դեպքեր չեն արձանագրվել, այնուամենայնիվ, Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում լինել զգույշ, ու կորոնավիրուսի վերաբերյալ նամակներ կամ էլ. հաղորդագրություններ ստանալիս՝

     

    •  ստուգել ուղարկողի հասցեն
    •  չսեղմել հաղորդագրության մեջ տեղադրված հղումներին ու կցված ֆայլերին
    • չտրամադրել անձնական տվյալները (մուտքանուն, գաղտնաբառ) կասկածելի հաղորդագրությամբ դիմողներին

     

    ԱՀԿ-ն ևս զգուշացնում է, որ իրենց անունից ստեղծված կեղծ էջեր են գործում, որոնք փորձում են անձնական տվյալներ շորթել մարդկանցից և տարատեսակ գործարքներ իրականացնել։ Կազմակերպությունը խորհուրդ է տալիս մշտապես ստուգել ուղարկված էլեկտրոնային հաղորդագրությունների հասցեն, եթե «@» սիմվոլից հետո «who.int»-ից բացի առկա է որևէ այլ սիմվոլ, ապա դա միանշանակ ուղարկված չէ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ ԱՀԿ-ն չի ուղարկում «@ who.com», «@ who.org» կամ «@ who-safety.org» և այլ հասցեներից նամակներ։ Նախքան հաղորդագրությունը բացելը՝ համոզվեք, որ այն ուղարկված է «https://www.who.int» հասցեից։ Եվ, որ ամենակարևորն է, միշտ համոզվեք, թե ինչ նպատակով են ձեզանից որևէ ինֆորմացիա ուզում ստանալ։


    Առողջապահության համաշխարհային կազմակերպության անունից հանդես գալը կիբեռհանցագործների միակ գործիքակազմը չէ. համացանցում նաև արձանագրվել են դեպքեր, երբ օգտատերերին ուղարկվել են նամակներ՝ նշելով, թե COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդեն ստեղծված է, սակայն այն թաքցվում է մարդկությունից։ Առավել շատ ինֆորմացիա ստանալու համար օգտատերերին առաջարկվում էր հղումով անցնել «DocuSign» կոչվող ֆեյք էջ, որտեղից էլ արդեն յուրացվում էին անձնական տվյալները։

    ԱՀԿ-ն հայտնում է, որ ինֆորմացիայի իսկությունը և կապը իրենց պաշտոնական հաղորդագրությունների հետ կարող են ստուգել՝ կապվելով իրենց հետ և հայտնելով շորթման մասին։

     

    Կորոնավիրուս Կիբեռհանցագործություն ԱՀԿ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14