1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    • 23-02-2020
    Image

    Տեղեկատվության ստուգման կենտրոնն ամփոփում է շաբաթվա ընթացքում մեդիատիրույթում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները:

     

    1․ Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է

    Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մյունխենյան հանդիպումը հայաստանյան, ադրբեջանական և միջազգային քաղաքագիտական շրջանակների քննարկման առանցքում է: Հանդիպման ձևաչափը նոր էր. երկու երկրների ղեկավարները ուղիղ եթերում ներկայացրին իրենց տեսակետը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ և պատասխանեցին ներկաների հարցերին։

    Հանդիպման ողջ ընթացքում Իլհամ Ալիևը հնչեցրեց Ադրբեջանի կողմից խեղաթյուրված պատմական փաստեր՝ օրինակ բերելով Խոջալուի հայտնի դեպքերը: Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ հիշեցնելով Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը՝ «Независимая газета» ռուսական հայտնի պարբերականին: Նախագահ Ալիևը հայտարարեց, թե Մութալիբովի այդ հարցազրույցը կեղծ լուր է՝ վստահեցնելով, որ այն հայերն են հորինել ու «խցկել» ռուսական մամուլ:

     

    Իլհամ Ալիևի այս պնդմանն անդրադարձավ հարցազրույցի հեղինակ, «Независимая газета» թերթի թղթակից Դանա Մազալովան, որը վերահաստատեց՝ տպագրվածն ամբողջովին համապատասխանում է Ադրբեջանի նախկին նախագահի խոսքին, որքան էլ ներկա նախագահ Իլհամ Ալիևը փորձի հերքել այն: Նա նշել էր նաև, որ Ադրբեջանի նախագահի այս քայլը նման է Թուրքիայի գործելաոճին․ Թուրքիան էլ մինչև հիմա հերքում է Հայոց ցեղասպանությունը:

     

    2․«Արարատբանկը» արտոնություններ չունի

    Փետրվարի 15-ին օրաթերթերից մեկի՝ «Սեր առ Ֆլեշի Բարսեղ. ՊԵԿ նախագահի եղբոր շեֆը «մաքուր» է դուրս եկել» հրապարակման առնչությամբ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ դրանում առկա պնդումները չեն համապատասխանում իրականությանը։

    ​Հոդվածագիրը պնդում էր, թե իբր «Արարատբանկ» ԲԲԸ-ում ՊԵԿ-ի կողմից իրականացված ստուգման արդյունքում ոչ մի խախտում չի հայտնաբերվել, մինչդեռ իրականում՝ ստուգման ընթացքում «Արարատբանկ» ԲԲԸ-ն ներկայացրել է ճշտված հաշվետվություն և կատարել 152,3 մլն դրամի մուծում, որից 118,6 մլն դրամը՝  հարկային պարտավորություններ, 33,7 մլն-ը՝ տույժեր:

     

    Իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, թե ՊԵԿ-ն աշխատավարձերի վճարման իր բոլոր գործարքներն իրականացնում է միայն «Արարատբանկ»-ի միջոցով:


    3․Դպրոցները չեն ներգրավվելու քաղաքական գործընթացներում. քարոզարշավի մեկնարկի մասին լուրերը կեղծ էին

    Շաբաթվա սկզբին լրատվամիջոցներից մեկում գրվել էր, թե 2020 թվականի ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, դպրոցներում  իշխանության կողմից մեկնարկել են քարոզարշավները: Ըստ լրատվականի փոխանցած տեղեկության՝ քարոզարշավն իրականացվում է դպրոցներում:

     

    Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը,  հերքելով դպրոցներում քարոզարշավի մեկնարկի մասին տեղեկությունը, հայտնել էր, որ այդ օրերին ՀՀ մի շարք դպրոցներում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացրել է ընտրական հանձնաժողովի անդամների դասընթացներ ու ստուգարք, և այդ գործընացը քարոզարշավի հետ որևէ աղերս չունի:

    Ստուգարքի անցկացման ժամանակացույցը՝ ստորև:

    4․Պետության կողմից դեղորայքի համաֆինանսավորումը չի դադարեցվել․ դեղերի դեֆիցիտի պատճառը միջազգային արտադրանքն է

    Փետրվարի 18-ին մամուլում տեղեկություն շրջանառվեց, թե Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում պետության համաֆինանսավորմամբ իրականացվող բուժումները իրականացվում են հիվանդների հաշվին։ Նյութի հեղինակը՝ հղում անելով բժիշկներին (չնշելով անուններ), հայտնում էր, թե Առողջապահության նախարարությունը ոչ մի դեղ չի տրամադրում և դեղամիջոցների ձեռքբերման համար տենդեր չի հայտարարում։

    Կապ հաստատելով Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի հետ՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնը տեղեկացավ, որ դեղորայքի գնման տենդերները հայտարարվում են ո՛չ թե Առողջապահության  նախարարության, ինչպես պնդում էր լրատվականը, այլ բժշկական կենտրոնների կողմից։ Նախարարությունը տրամադրում է դեղորայքի ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը միայն, իսկ մյուս գործընթացները կազմակերպում են իրենք։ Այս դեպքում ևս պետությունը կատարել էր իր պարտավորությունը։

    Ուռուցքաբանական կենտրոնում պետության կողմից ֆինանսավորվող և համաֆինանսավորվող դեղորայքներից առկա չեն միայն քիմիաթերապիայի համար նախատեսված դեղորայքների մի մասը, որոնց դեֆիցիտն առկա է ոչ միայն նշյալ բժշկական կենտրոնում, այլ ՀՀ բոլոր ԲԿ-ներում։

    Ուռուցքաբանական կենտրոնը 3 անգամ հայտարարել է մրցույթի մասին, որը, սակայն,  չի կայացել՝ դիմորդների բացակայության պատճառով. որևէ դեղորայքի համար դիմորդ չի եղել։ Խնդիրը կապված է միջազգային արտադրողների հետ․ դեղորայքները չեն արտադրվում և չեն ներմուծվում Հայաստան։

     

    5․Օտարերկրյա ներդրումային ծրագիրը դադարեցված չէ, այն  քննարկման փուլում է

    Փետրվարի 19-ին լրատվական դաշտում տեղեկություն տարածվեց, թե պետական բյուրոկրատիայի արդյունքում օտարերկրյա ներդրողներից մեկը որոշել է դադարեցնել ծրագրի շուրջ քննակումները։ Նշվում էր, որ խոսքը Հայաստանում ավտոմեքենաների զրահապատմամբ զբաղվել պատրաստվող ընկերության մասին է, որը ներկայացրել էր 30 մլն դոլարի ներդման ծրագիր։
     

    Տեղեկատվության ստուգման կենտրոնը, ուսումնասիրելով խնդիրը, տեղեկացավ, որ խոսքը արդյունաբերական գոտու ստեղծման ծրագրի մասին է։ Ընդ որում՝ ներկայացվել էր ոչ թե 30 (ինչպես նշված է հրապակման մեջ), այլ միայն 1.2 մլն դոլարի ներդրումային ծրագիր։ Այն իրականացնելու համար՝ ներդրողն առաջարկել է պետությանը իրեն 5 տարով հարկային արտոնություններ տրամադրել և հատկացնել արտոնյալ պայմաններով պետական գույք։


    Կազմակերպության կողմից՝ որպես ծրագրի իրականացման նախապայման հայցվող հարկային արտոնությունը կարող է կարգավորվել միայն օրենքով, և, քանի որ ներդրողի կողմից ներկայացրած ծրագրի իրագործելիության և սպասվող տնտեսական արդյունքների վերաբերյալ տեղեկությունները բավարար չեն եղել՝ հարցը կառավարության քննարկմանը ներկայացնելու համար, Էկոնոմիկայի նախարարությունը առաջարկել է լրամշակել այն։


    Ինչ վերաբերում է քննարկումների դադարեցմանը, ինչպես պնդում էր լրատվականը, նշենք, որ քննարկումները գտնվում են աշխատանքային փուլում և ոչինչ դադարեցված չէ։

     

    Հայաստան Շաբաթվա ամփոփում Կեղծ լուր

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    ...

    • 2020-02-28
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14