1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ամփոփում
    2. Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    Շաբաթվա ընթացքում շրջանառված կեղծ և հերքված լուրերը

    • 19-01-2020
    Image

    Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է շաբաթվա ընթացքում մամուլում հայտնված կեղծ և հերքված տեղեկությունները:

     

    1. Զինվորների համար նախատեսված գուլպաները ապօրինի չեն վաճառվում 

    Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները՝ դեկտեմբերի 26-ին «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան կատարած այցից հետո հանդես էին եկել  հայտարարությամբ, որ կենտրոնում հայտնաբերել են «Զինվոր» պիտակով ձմեռային գուլպաներ և ստուգումների արդյունքներն ուղարկվելու են դատախազություն»: Հայտարարությունից հետո մեդիադաշտում քննարկումներ սկսեցին, թե  զինվորի համար նախատեսված գուլպաները ապօրինի վաճառվում են «Առինջ մոլի» տաղավարներից մեկում:

    Իրականում, սակայն, ապրանքատեսակը պատկանում է մասնավոր ընկերության, որը, ի թիվս այլ ապրանքների, արտադրում է նաև գուլպաներ: Այդ մասին էին վկայում նաև գուլպաների պիտակների վրա արված գրառումները. առկա էր հասցեն, արտադրողի տվյալները, շտրիխ-կոդը։ Այս մասին հայտարարությամբ հանդես եկավ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնը:

     

    2․ Թիվ 92 մանկապարտեզ ՀՈԱԿ-ը՝ պայմանագրի ավարտից հետո դրամաշնորհային մրցույթի մասնակցության հայտ պետք է ներկայացներ

    Շաբաթվա սկզբում մամուլը գրեց, թե Երևանի թիվ 92 մանկապարտեզը հունվարի 8-ից դռները փակել է ներառական կրթություն ստացող երեխաների առաջ, քանի որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դադարեցրել է մանկապարտեզի թվով 23 հատուկ խնամք ապահովող աշխատակիցների ֆինանսավորումը: 
     

    Նախարարությունից հերքեցին տարածվող տեղեկությունը՝ նշելով, որ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող ծառայությունների տրամադրումն իրականացվում է բացառապես մրցութային կարգով՝ տարբեր կազմակերպությունների և համայնքների հետ համագործակցությամբ: Երևանի թիվ 92 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հետ ևս կնքված է եղել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր, որի գործողության վերջնաժամկետը եղել է դեկտեմբերի 31-ը։ 

    Նոր դրամաշնորհ ստանալու համար նշյալ մանկապարտեզը պետք է դիմեր և մասանկցեր մրցույթի, սակայն վերջինիս կողմից մասնակցության որևէ հայտ չի ներկայացվել։

     

    3. Շվեյցարական «Berner Zeitung» թերթի հոդվածի համար կառավարությունը գումար չի հատկացրել

    Շվեյցարական «Berner Zeitung» թերթը իր՝ հունվարի 7-ի համարում ծավալուն հոդվածով անդրադարձել էր Հայաստանին։ «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերտառությամբ հոդվածում թերթն անդրադարձել էր երկրում տեղի ունեցած հեղափոխությանը և դրա արդյունքներին՝ գնահատելով դրանք դրական։

     

    Հունվարի 14-ին մամուլում տեղեկություն տարածվեց, թե իբր հոդվածը կրում է կոմերցիոն բնույթ և արժեցել է 6 մլն 900 հազար դրամ։ Առանց լուրի իսկությունը ճշտելու՝ տեղեկությունը լրատվականների զգալի մասը արտատպեց։

     

    Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ հաստատելով թերթի խմբագրության հետ՝  տեղեկացավ, որ հրապարակումը կոմերցիոն բնույթ չի կրում և որևէ պատվիրատու չի ունեցել։

     

    Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն ևս հերքեց այս լուրը՝ հայտնելով, որ «Berner Zeitung» թերթին որևէ հոդվածի պատվեր չի կատարել, ինչպես նաև՝ պետական բյուջեից վերոնշյալ հրապարակման համար գումար չի հատկացվել։ 

     

    4․Նախարարությունը  շարունակում է ֆինանսավորել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները

    Հունվարի 13-ին մամուլում տեղեկություն տարածվեց, թե Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դադարեցրել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորումը։

     

    Անդրադառնալով այս տեղեկատվությանը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ֆինանսավորումը չի դադարեցվել։ 2019-ի կառավարության որոշման համաձայն ծրագրին տրամադրվել է լրացուցիչ 834 մլն դրամ նոր 284 լաբարատորիաների ստեղծման համար, ինչպես նաև 352 մլն՝ 402 խմբակավարների աշխատավարձի տրամադրման համար, իսկ 2020 թվականին նախատեսվում է տրամադրել ևս 671,7 մլն դրամ՝ որպես 707 խմբակների խմբակավարների աշխատավարձ։


    5․ ԱԻՆ-ի՝  փրկարարական վարժանքների և մարզումների կազմակերպման բաժնի փակման մասին լուրը սուտ էր

    Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը,  անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե նախարարությունը պատրաստվում է փակել փրկարար ծառայության փրկարարական վարժանքների և փրկարարական մարզումների կազմակերպման բաժինը, հերքեց այն։

    Նախարարությունից հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. բաժինը գործում է և որևէ աշխատակից չի ազատվել աշխատանքից։ ԱԻՆ-ը հերքեց նաև սպասվող կրճատումների մասին ակտիվորեն շրջանառվող  տեղեկությունները։ 

    «Նախարարությունում իրականացվող օպիմալացման ծրագրի արդյունքում կրճատվելիք կրկնվող հաստիքներ զբաղեցնող աշխատակիցները տեղափոխվելու են կանխարգելող և արձագանքող ստորաբաժանումներ՝ պահպանելով փրկարար ծառայողների հաստիքների գործող թվաքանակը»,- նշված էր հայտարարության մեջ։

     

    6․ Արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստան. Քննչական կոմիտե

    Sputnik Արմենիա լրատվականը  հրապարակել էր հարցազրույց՝ ապօրինի որդեգրման գործով երեխաներից մեկի ծնողի հետ, որում, ի թիվս այլ բաների, հայտնել էր նաև, որ Ամանորից առաջ մի շարք հայ երեխաների ինքնություններ են պարզվել և կազմակերպվել է նրանց վերադարձը Հայաստան։
     

    Հայաստանի քննչական կոմիտեն, անդրադառնալով հրապարակմանը, հայտնեց, որ օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքի առթիվ քննվող քրեական գործի ընթացքում արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստան: Ավելին՝ գործի շրջանակներում որդեգրված երեխաների կամ նրանց կենսաբանական ծնողների վերաբերյալ դեռևս չի նշանակվել որևէ գենետիկական (ԴՆԹ) փորձաքննություն:


    Կապ հաստատելով այլ իրավապահ մարմինների հետ՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնը պարզեց, որ սույն քրեական գործը ոչ ՀՔԾ-ի, և ոչ էլ ԱԱԾ-ի քննչական մարմինների վարույթներում չի քննվում, հետևաբար  տեղեկությունը, թե իրավապահ մարմինների կողմից բացահայտվել և դեպի Հայաստան է կազմակերպվել  մի շարք ապօրինի որդեգրված հայ երեխաների վերադարձ, չի համապատասխանում իրականությանը։ 

     

    7․ Գաղտնալսման քրեական գործի շրջանակում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի բջջայինը զննության ենթարկվել է

    «Ժողովուրդ» օրաթերթում շաբաթվա վերջին հրապարակվել էր «ՀՔԾ պետը հրաժարվել է տալ իր հեռախոսը» վերտառությամբ հոդված, ըստ որի՝  ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի համար ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը  իր բջջայինը զննության չի հանձնել։

    ՀՀ քննչական կոմիտեն, անդրադառնալով տեղեկությանը, հերքեց այն՝ հայտնելով, որ հարուցված քրեական գործով զննության է ենթարկվել  ինչպես ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, այնպես էլ՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի բջջային հեռախոսը։


     

     


     

    Շաբաթվա ամփոփում Ապատեղեկատվություն

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14