1.  Eng |
  2.  Рус |
  3.  عربي |
  4.  UA |
  5.  GE |
  6.  Tür |
  7.  Deu |
 Logo Logo

Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • Հայաստան
  • Տնտեսական
  • Ռազմական
  • Մեդիագրագիտություն
  • COVID-19
  • Ամփոփում
  • Մեր մասին
    1.   Հայ |
    2.   Eng |
    3.   Рус |
    4.   عربي |
    5.   UA |
    6.   GE |
    7.   Tür |
    8.   Deu
    Հայ Eng Рус عربي UA GE Tür Deu
    1. Ռազմական
    2. Բանակում զոհերի թվի մասին վարչապետի հրապարակումը հիմնված է պաշտոնական աղբյուրների վրա, իսկ FIP.am-ի տվյալները հակասում են իրար

    Բանակում զոհերի թվի մասին վարչապետի հրապարակումը հիմնված է պաշտոնական աղբյուրների վրա, իսկ FIP.am-ի տվյալները հակասում են իրար

    • 11-01-2020
    Image

    Փաստերի ստուգման հարթակը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակմանը, որտեղ վերջինս հայտնում է 2019 թվականին հայոց բանակում զոհերի պատմական մինիմումի մասին, գրել է, որ այդ պնդումը սխալ է։

     

    Որպես հիմք, սակայն, հարթակը ներկայացրել է տարբեր աղբյուրներից վերցրած՝ իրար հակասող թվեր։ Վկայակոչելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի հրապարակած տվյալները՝ հարթակը համեմատել է դրանք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ներկայացրած տվյալի հետ և հետևություն արել, որ վարչապետի հրապարակումը սխալ է։ Մինչդեռ իրականում ՀՀ դատախազության տվյալները հաճախ տարբերվել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներից, որոնք իրենց հերթին տարբերվել են ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարությունների հրապարակած տվյալներից։

     

    Այսպես, օրինակ, 2015 թվականի համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նշում է 76 մահերի մասին, մինչդեռ ՀՀ ՊՆ-ն և ՀՀ զինվորական դատախազությունը հայտնել են 57 կորուստի մասին: 2017-ի հունվար-փետրվար ամիսների համար տարբերվում են նաև FIP.am-ի վկայակոչած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և Թաթուլ Հակոբյանի տվյալները։ Վանաձորի գրասենյակը հայտնել է 11 զոհի մասին, իսկ Թաթուլ Հակոբյանը՝ 9-ի։

     

    Ուշագրավ է, որ 2010 թվականը միակ տարին է, երբ չորս տարբեր կառույցներ նշել են միևնույն թիվը՝ 54: Զոհերի այս թիվը նշել են ՀՀ ՊՆ-ն, ՀՀ զինվորական դատախազությունը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը և ԱՄՆ պետքարտուղարությունը: 
    Մինչդեռ, օրինակ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ուսումնասիրությամբ՝ 2010-ին կորուստների թիվը կազմել է 61։ Պատճառները, ըստ էության, կապված են հաշվարկներ վարելու մեթոդաբանության հետ։

     

    Հավելենք, որ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համար հիմք է հանդիսացել Պաշտպանության նախարարության կողմից վարվող պաշտոնական վիճակագրական տվյալները, և հորդորել չհիմնվել ոչ պաշտոնական աղբյուրներից հավաքագրված տեղեկատվության վրա։
     

    Հայաստան Արցախ Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ ՊՆ Հայոց բանակ

    Մեկնաբանություններ

    Մեկնաբանություն թողնելու համար պետք է մուտք գործել կամ գրանցվել:

    Մուտք Գրանցվել

    Ամենադիտվածները

    Hayt.emis.am էլեկտրոնային գրանցման համակարգի խնդիրները վերացվել են50

    • 15-05-2019

    Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է50

    • 29-09-2020

    Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջի կեղծ գրառումը տարածվում է ադրբեջանական մամուլում50

    • 15-07-2020

    Համացանցում տարածվող ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ուղերձը հին է50

    • 27-10-2020

    Haqqin.az-ի՝ 20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին լուրը հերքում է անձամբ Նարեկը50

    • 16-07-2020

    Թեգեր

    Հայաստան Վրաստան Արցախ Շվեդիա Հայոց ցեղասպանություն Վիետնամ Քաղաքացիական ավիացիա ՀՀ Կառավարություն ծառայողական մեքենաներ տեսչական մարմիններ Պաշտպանության նախարարություն Ոսկե ծիրան Առողջապահության նախարարություն Տարածքային կա­ռավարման և ենթակառուցվածքների նախարարություն Շաբաթվա ամփոփում

    Նմանատիպները

    Image

    Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ շփման գծի վերաբերյալ

    Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը՝ շփման գծի վերաբեր...

    • 2020-03-24
    Image

    Ինչ է իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել Շուշիի վերաբերյալ

    Ինչ է իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել Շուշիի վերա...

    • 2021-01-21
    Image

    ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի` ռեստորանում «քեֆ անելու» մասին լուրը կեղծ է. վերջինս COVID19-ը ախտորոշմամբ բուժման մեջ է

    ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի` ռեստորանում քեֆ անելու լուրը...

    • 2021-01-29
    Սկիզբ / Մեր մասին
    ՀՀ, ք․ Երեվան, Օրբելի 23
    Հեռախոս: +374 60 48 87 14
    Էլ.-հասցե: [email protected]
    Տեղեկատվության ստուգման կենտրոն
    InfoCheck © 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են.
    Պատրաստված է՝ Webex Technologies LLC
    [email protected] · +374 60 48 87 14